Հայաստանում կարգավորում են հարևանների կողմից հարգանքի ինստիտուտի պարտականությունը

18/05/2017

Կառավարության նիստին արդարադատության ոլորտին առնչվող նախագծերը ներկայացրեց նախարարի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը: Նրա ներկայացրած օրենսդրական փաթեթներից ﬔկը կարգավորում է հարևանների կողﬕց հարգանքի ինստիտուտի պարտականությունը: «Հարևանը չի կարող փոխել ջրերի հոսքի ուղղությունը այնպես, որ խաթարվի հարևանի ջրային հոսքի բնական օգտագործումը: Նախատեսվել է, որ ﬕ հարևանի կողﬕց տուն կառուցելիս այնպես պետք է այն կառուցվի, որ տանիքից սառույցները չթափվեն հարևան հողատարածքների վրա: Նախագիծը նախապատրաստելիս հաշվի է առնվել վեճերի բնույթը, դատական պրակտիկան»,-«Արﬔնպրես»-ի հաղորդմամբ, տեղեկացրեց նախարարի պաշտոնակատարը՝ նախագիծը զեկուցելով բավականին մանրամասն: