Էլեկտրոնային ծառայությունների մատուցումը արդարադատության նախարարության առաջնահերթ հարցերից մեկն է

29/09/2017

Արդարադատٳթյան նախարարությունը ﬔկ տարում ստեղծել է էլեկտրոնային ծառայությունների ﬔծ դաշտ: «Արﬔնպրես»- ի հաղորդմամբ` սեպտեմբերի 28-ին ՀՀ արդարադատության նախարարության վերջին ﬔկ տարվա աշխատանքների ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց նախարար Դավիթ Հարությունյանը:

ՀՀ արդարադատության նախարարության կողﬕց իրականացվել են e-notary էլեկտրոնային համակարգի արդիականացման աշխատանքներ, ինչի արդյունքում ընդլայնվել են e-notary էլեկտրոնային համակարգի գործառույթները, էլեկտրոնային եղանակով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շրջանակը, ինչպես նաև համակցման աշխատանքներ են իրականացվել ՀՀ ԱՆ աշխատակազﬕ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, ՔԿԱԳ էլեկտրոնային համակարգի, ՀՀ ոստիկանության էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ:

 

Սկզբնաղբյուրը ՝ https://armenpress.am/arm/news/907017/