Դեպի վեր

Ինչո՞ւ է վաղաժամկետ ազատ արձակելու հարցը քննարկելիս վկայակոչվում դատապարտյալի մարված տույժը. Պարզաբանում է նախարարը

14/03/2018

Դատապարտյալի մարված տույժը իրավական հետեւանք չի առաջացնում, բայց ազդում է եզրակացություն կազմելիս: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի նիստերում որոշումներ կայացնելիս հաճախ վկայակոչվում է դատապարտյալի տույժեր ունենալու հանգամանքը, մինչդեռ օրենքով 6 ամիս անց տույժերը մարվում են:

Հարցին, թե ինչպե՞ս կարող է իրավական հետեւանք չառաջացնող փաստը առաջացնել հետեւանք դատապարտյալի համար, նախարարը պատասխանեց. «Տույժի առկայությունը, եթե այն մարված է, իրավական հետեւանք չի առաջացնում, հետեւանք առաջացնում է մեկ այլ բան: Ասենք մեկը ամեն 6 ամիսը մեկ կատարում է լուրջ խախտում եւ տույժի է արժանանում, դա ազդում է ձեր գնահատականի վրա: 

 

Սկզբնաղբյուրը ՝ https://news.am/arm/news/440962.html

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն