Դեպի վեր

Նախընտրական քարոզչությանն արգելվելու է ծառայողական մեքենաներն օգտագործել

05/05/2018

Կառավարությունը «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծ է ներկայացրել, որով արգելվում է ընտրական քարոզչությանը վարչական ռեսուրսներն օգտագործել: Նախագծում ամրագրված է, որ «չի կարելի նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, նյութական ու մարդկային ռեսուրսները, ծառայողական մեքենաները օգտագործել»: Եթե այս խախտումներն անեն, վարչական պատասխանատվություն է նախատեսվում, իսկ եթե ստիպեն, հարկադրեն քարոզչություն կատարել կամ քարոզչություն կատարելուց հրաժարվել, ապա դա արդեն քրեորեն պատժելի արարք է համարվում:

Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց նաեւ «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ: Գործող օրենքով նոտարի ժամանակավոր բացակայության ժամանակ նոտարի փոխարինման ինստիտուտ կար, բայց նոտարին պաշտոնից ազատման կամ լիազորությունների դադարեցման դեպքում չկար: Մինչդեռ մինչեւ նոր նոտարի նշանակումը անհրաժեշտություն կա նրան փոխարինելու: Նախագծով նախատեսվում է նաեւ լիազորող նորմ տալ, որով կսահմանվի նոտարական թարգմանչի վկայականի ձեւը: Բացի այդ, ժառանգության իրավունքի վկայագիր տալու առանձնահատկություններ են սահմանվում, որոնք օրենքով սահմանված չէին, բայց կար նախարարի հրաման: Հիմա դա օրենքում են ամրագրելու: 

 

Սկզբնաղբյուրը ՝ http://www.aravot.am/2018/05/03/954674/

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն