Դեպի վեր

Հայաստանում քրեականացվում է ահաբեկչության կոչ անելն ու նշված հանցանքի կատարումը քարոզելը

22/11/2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հրապարակային կոչերը, նշված հանցանքների կատարումը հրապարակային արդարացնելը կամ քարոզելը քրեականացվում է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նախագիծը գործադիրի նիստում ներկայացրեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: «Կկիրառվեն տուգանքներ նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ կալանք` երկուսից երեք ամիս ժամկետով: Կկիրառվի նաև ազատազրկում` առավելագույնը երեք տարի ժամկետով»,- ասաց նախարարը:

Նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը և կներկայացվի Ազգային ժողով:

Սկզբնաղբյուրը ՝ https://armenpress.am/arm/news/949684.html?fbclid=IwAR3Aqtg3w8yHYqNTRFPBvMUvzibYavt_aHTK3ad63HTWaWTcawJHbhjFSww 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն