Դեպի վեր

Կյանքը բանտից հետո. հասարակությունը չի ցանկանում ընդունել նախկին դատապարտյալին

08/04/2019

Գործատուն, իմանալով, որ իր աշխատակիցը նախկին դատապարտյալ է, փորձել է նրան աշխատանքից ազատել։ Ամուսինը, իմանալով կնոջ դատվածություն ունենալու մասին, որոշել է ամուսնալուծվել․․․

Դեպքերը, երբ հասարակությունը պատրաստ չէ և չի ցանկանում ընդունել նախկին դատապարտյալին, շատ են ու տարբեր։ Կարծրատիպերը խանգարում են իրենց պատիժը քրեակատարողական հիմնարկներում կրած, ինչպես ժողովուրդն է ասում «նստած, դուրս եկած» անձանց երկրորդ հնարավորություն տալ, վստահել, հավատալ, մինչդեռ նախկին դատապարտյալների վերասոցիալականացումը, վերաինտեգրացիան կարևորագույն դեր ունեն հետագա կրկնահանցագործությունները կանխելու համար։ Հատկապես վերջին համաներումից հետո հասարակության շրջանում լայնորեն քննարկվում էր, թե մի քանի հարյուր դատապարտյալների ներումը շնորհելն ու ազատ արձակելը նպաստեցին հանցագործությունների, մասնավորապես` գողության, ավազակության աճին։

21.02.2019-ի դրությամբ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ՀՀ Ոստիկանությունը տրամադրել է հետևյալ տեղեկատվությունը․ «ՀՀ ԱԺ կողմից հայտարարված համաներման կապակցությամբ 2019 թ. փետրվարի 22-ի դրությամբ ազատ արձակված անձանցից 52-ը կատարել են 96 հանցագործություններ, որոնցից 13-ը՝ կալանավորվել են. 2-ը՝ ավազակություն կատարելու, 8-ը՝ գողության, (որից 7-ը՝ բնակարանային) և 1-ական՝ շորթման, խուլիգանության և տրանսպորտային միջոց փախցնելու համար»։

Համաներման ռիսկերի, դատապարտյալների վերասոցիալականացման թեմայով Sputnik Արմենիան զրուցել է ՀՀ քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանի, ՀՀ Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության ներկայացուցիչ Արփինե Սարգսյանի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Նինա Փիրումյանի հետ։
Տեսանյութ՝ այստեղ:

Սկզբնաղբյուր՝ Սպուտնիկ Արմենիա

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն