Դեպի վեր

Պետք է հարգել նաև այդ անձի իրավունքները և այս վեճը մշտապես չբորբոքել. Զեյնալյանը՝ Քոչարյանին տեսակցելու մասին

11/04/2019

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը Մարտի 1-ի գործով հարցաքննվել է որպես վկա` որպես Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ: «Վիճարկել ենք ԿԸՀ ընդունած որոշումը կամ ընտրության արդյունքները»,- այսօր Բարձրագույն  դատական խորհրդի մեկամյակին նվիրված միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Զեյնալյանը նշեց, որ ՀՀ և եվրոպական դատարաններում ներկայացրել է 2008-ի մարտի 1-ին 9 սպանվածների, ինչպես նաև այդ իրադարձությունների շրջանակում ձերբակալվածների և ազատազրկվածների շահերը, այսօր նման իրավունք չունի՝ որպես նախարար:
Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեսակցելու հարցին՝ Զեյնալյանը շեշտեց. «Այս հարցին ես բազմիցս պատասխանել եմ, բայց ևս մեկ անգամ կպատասխանեմ՝ ես արդարադատության նախարար եմ, և իմ ենթակայության տակ են ՔԿՀ-ները: Ես պատասխանատու եմ այս ոլորտում քաղաքականության և պահման պայմանների համար: Ես կարող եմ այցելել յուրաքանչյուր խուց և տեսնել յուրաքանչյուր խցի և յուրաքանչյուրի պահման պայմանները: Ես իմ այցելությունները միանձնյա չեմ կատարում: Ռոբերտ Քոչարյանը խցում միանձնյա է, և այստեղ եղած վեճի մասով մենք անհավասար պայմանների մեջ ենք գտնվում այդ անձնավորության հետ: Պետք է հարգել նաև այդ անձի իրավունքները և այս վեճը մշտապես  չբորբոքել: Մենք կարող ենք ներկայացնել վկաներ` մեր տեսակետը հաստատելու համար, հետևաբար` դրա վերաբերյալ փաստ ու տեսակետ չենք հայտնում՝ հարգելով նաև մարդու իրավունքները: Այս հարցը փակում ենք ընդհանրապես»:
Սկզբնաղբյուրը՝ 
http://www.yerkir.am/news/view/171681.html?fbclid=IwAR1g1mu34wzb4wN58w8ybn4tw7A_JihfzGnEmPUt8MjgFKzKSFnhxbplNdY 
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը Մարտի 1-ի գործով հարցաքննվել է որպես վկա` որպես Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ: «Վիճարկել ենք ԿԸՀ ընդունած որոշումը կամ ընտրության արդյունքները»,- այսօր Բարձրագույն  դատական խորհրդի մեկամյակին նվիրված միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Զեյնալյանը նշեց, որ ՀՀ և եվրոպական դատարաններում ներկայացրել է 2008-ի մարտի 1-ին 9 սպանվածների, ինչպես նաև այդ իրադարձությունների շրջանակում ձերբակալվածների և ազատազրկվածների շահերը, այսօր նման իրավունք չունի՝ որպես նախարար:
Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեսակցելու հարցին՝ Զեյնալյանը շեշտեց. «Այս հարցին ես բազմիցս պատասխանել եմ, բայց ևս մեկ անգամ կպատասխանեմ՝ ես արդարադատության նախարար եմ, և իմ ենթակայության տակ են ՔԿՀ-ները: Ես պատասխանատու եմ այս ոլորտում քաղաքականության և պահման պայմանների համար: Ես կարող եմ այցելել յուրաքանչյուր խուց և տեսնել յուրաքանչյուր խցի և յուրաքանչյուրի պահման պայմանները: Ես իմ այցելությունները միանձնյա չեմ կատարում: Ռոբերտ Քոչարյանը խցում միանձնյա է, և այստեղ եղած վեճի մասով մենք անհավասար պայմանների մեջ ենք գտնվում այդ անձնավորության հետ: Պետք է հարգել նաև այդ անձի իրավունքները և այս վեճը մշտապես  չբորբոքել: Մենք կարող ենք ներկայացնել վկաներ` մեր տեսակետը հաստատելու համար, հետևաբար` դրա վերաբերյալ փաստ ու տեսակետ չենք հայտնում՝ հարգելով նաև մարդու իրավունքները: Այս հարցը փակում ենք ընդհանրապես»:Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը Մարտի 1-ի գործով հարցաքննվել է որպես վկա` որպես Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ: «Վիճարկել ենք ԿԸՀ ընդունած որոշումը կամ ընտրության արդյունքները»,- այսօր Բարձրագույն  դատական խորհրդի մեկամյակին նվիրված միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն