Դեպի վեր

Կառավարությունը մտադիր է ընդլայնել ՍԴ դիմելու պատգամավորների հնարավորությունները

07/05/2019

ՀՀ կառավարությունը մտածում է ընդլայնել պատգամավորների՝ սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը, որպեսզի կարողանա դիմել ոչ միայն  ԱԺ-ի պատգամավորների 1/5-րդը, այլ խմբակցությունը՝ որպես ինստիտուտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանն իր ամփոփիչ ելույթում նաև այս մասին խոսեց հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով պատգամավորների լիազորություններին:

«Պատգամավորը շատ լայն լիազորություններ ունի վերահսկողություն իրականացնելու գործադիր իշխանության նկատմամբ: Խորհրդարանն օժտված է շատ մեծ լիազորություններով՝ լսումներ, հարցապնդումներ կատարել, հանձնաժողով հրավիրել, վիճարկել գործադիր իշխանության մարմինների նորմատիվ իրավական ակտերը՝ և սահմանադրական և վարչական դատարանում:  Այսօր պատգամավորն իր լիազորություններով սուպերպատգամավոր է: Եվ մենք մտածում ենք ընդլայնել նաև այդ լիազորությունները, որ սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն ունենա ոչ միայն ԱԺ-ի պատգամավորների 1/5-րդը, այլ խմբակցությունը՝ որպես ինստիտուտ»,-ասաց Զեյնալյանը:

Նրա խոսքով՝ այս տարվա ընթացքում ցույց են տվել, որ հասել են այնպիսի հաջողությունների, որոնք անկանխատեսելի էին:
Սկզբնաղբյուրը՝ https://www.lragir.am/2019/05/07/441126/?fbclid=IwAR1kzi46rAn2jAfAGgqTm6NI75F0vyeEAVXm73jxHm8HL1sYnxZgFqT2Mcw

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն