Դեպի վեր

Կստեղծվի կոռուպցիոն հանցագործությունները քննող միասնական մարմին ու դատարան

02/07/2019

 

Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը ենթադրում է ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված մարմին՝ «Հակակոռուպցիոն կոմիտե» անվանմամբ, «Ազատությանը» փոխանցեց արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը:
Քննչական կոմիտեն, ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն, հարկային և մաքսային մարմինների կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքները և գործիքակազմը կփոխանցեն Հակակոռուպցիոն կոմիտեին: Այս կոմիտեի ծառայողների կատարած հանցագործությունների նախաքննությունն էլ կիրականացնի ԱԱԾ-ն:
«Հակակոռուպցիոն կոմիտեն լինելու է բավական լայն լիազորություններով օժտված միասնական նախաքննական մարմին», - նշեց Խաչիկյանը։
Իսկ ՀՔԾ-ն, որի գործառույթն է օրենսդիր, գործադիր և դատական իշխանության պաշտոնյաների հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը, ըստ այս փաստաթղթի, լուծարվում է:
Երեկ լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը չհստակեցրեց՝ ինքը ինչ կարգավիճակով է շարունակելու պաշտոնավարումը:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ իր պաշտոնին հրաժեշտ տա, պատասխանեց. «Դա ես չեմ որոշում»։
ՀՔԾ լուծարումը ենթադրում է, որ ծառայության կոռուպցիոն հանցագործությունների քննության վարչության հաստիքները և գործիքակազմը տրամադրվում է նորաստեղծ մարմնին՝ Հակակոռուպցիոն կոմիտեին, իսկ ՀՔԾ-ի Խոշտանգումների ու մարդու դեմ ուղղված և Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությունները փոխանցվում է Քննչական կոմիտեին:
Սա մտահոգիչ է համարում իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ասում է՝ Քննչական կոմիտեն չի կարող ապահովել իրեն փոխանցված գործերի քննության անկախության սկզբունքը։
«Նրա կողմից քննվող հանցագործությունների բացահայտման ուղղությամբ օպերատիվ և հետախուզական գործողություններ կատարող մարմինը ոստիկանությունն է, այսինքն մենք ստեղ խոշտանգումների փաստերով քննության արդյունավետությունը կասկածի տակ ենք դնում ինստիտուցիոնալ տեսնկյունից», - ընդգծեց Սաքունցը։
Արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը նման վտանգ չի տեսնում և ասում է՝ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե անկախության ինչ երաշխիքներ կտան այդ մարմնին. «Խոշտանգման գործերով նախաքննության իրականացման վարչության տեղափոխումը դեպի Քննչական կոմիտե սկզբունքային փոփոխության այդ մարմնի գործունեության առանցքում, ըստ էության, չի առաջացնում»։
«Ազատության» հարցին՝ Քննչական կոմիտե- Ոստիկանություն և Հատուկ քննչական ծառայություն- Ոստիկանություն իրավահարաբերությունները նույն հարթության վրա՞ են, պատասխանեց. «Ըստ էության, գաղափարական տեսանկյունից եթե նայենք, կախված այն հանգամանքից, թե ինչպիսի լրացուցիչ օրենսդրական փոփոխություններ պիտի մտցնենք նաև Քննչական կոմիտեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում, մասնավորապես, սոսկ խոշտանգման մասով ինքնավարության լրացուցիչ երաշխիքներ օժտելու համատեքստում, այս մասով կարծում եմ՝ բոլոր ենթադրյալ մտահոգությունները նույնիսկ կփարատվեն»։
Բացի հանցագործությունները քննող մեկ միասնական մարմնից, լինելու է նաև կոռուպցիայի գործերով զբաղվող մասնագիտական դատարան:
«Որում արդարադատություն իրականացնող դատավորները խորանալու են հենց միայն կոռուպցիոն հանցագործությունների քննության ուղղությամբ», - ասաց Խաչիկյանը։
Փոխնախարարը նշում է վարչապետ Փաշինյանի այն հայտարարությունը, որ պաշտոնյաները պետք է իրենց անունով լիազորագրեր տան իրավապահներին՝ աշխարհի տարբեր ծայրերում բանկային հաշիվները ստուգելու համար, ևս իր արտացոլումն է գտել փաստաթղթում։
Ամենաուշը մինչև օգոստոսի վերջ Արդարադատության նախարարությունը կառավարության հաստատմանը պետք է ուղարկի «ի դրավթ»-ում քննարկման դրված հակակոռուպցիոն ռազմավարությունը, իսկ արդեն մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նախարարության կողմից ներկայացված ռազմավարության առաջին տարբերակը մի շարք այլ իրավապաշտպան կազմակերպությունների հետ սուր քննադատության էր ենթարկել, արդեն նոր նախագծի մասին ամբողջական գնահատակ ասում է՝ դեռ կներկայացնեն։
Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ օրեր առաջ արդեն ստեղծվել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ:

Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը ենթադրում է ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված մարմին՝ «Հակակոռուպցիոն կոմիտե» անվանմամբ, «Ազատությանը» փոխանցեց արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը:Քննչական կոմիտեն, ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն, հարկային և մաքսային մարմինների կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքները և գործիքակազմը կփոխանցեն Հակակոռուպցիոն կոմիտեին: Այս կոմիտեի ծառայողների կատարած հանցագործությունների նախաքննությունն էլ կիրականացնի ԱԱԾ-ն:«Հակակոռուպցիոն կոմիտեն լինելու է բավական լայն լիազորություններով օժտված միասնական նախաքննական մարմին», - նշեց Խաչիկյանը։Իսկ ՀՔԾ-ն, որի գործառույթն է օրենսդիր, գործադիր և դատական իշխանության պաշտոնյաների հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը, ըստ այս փաստաթղթի, լուծարվում է:Երեկ լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը չհստակեցրեց՝ ինքը ինչ կարգավիճակով է շարունակելու պաշտոնավարումը:Հարցին՝ հնարավո՞ր է, որ իր պաշտոնին հրաժեշտ տա, պատասխանեց. «Դա ես չեմ որոշում»։ՀՔԾ լուծարումը ենթադրում է, որ ծառայության կոռուպցիոն հանցագործությունների քննության վարչության հաստիքները և գործիքակազմը տրամադրվում է նորաստեղծ մարմնին՝ Հակակոռուպցիոն կոմիտեին, իսկ ՀՔԾ-ի Խոշտանգումների ու մարդու դեմ ուղղված և Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությունները փոխանցվում է Քննչական կոմիտեին:Սա մտահոգիչ է համարում իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ասում է՝ Քննչական կոմիտեն չի կարող ապահովել իրեն փոխանցված գործերի քննության անկախության սկզբունքը։«Նրա կողմից քննվող հանցագործությունների բացահայտման ուղղությամբ օպերատիվ և հետախուզական գործողություններ կատարող մարմինը ոստիկանությունն է, այսինքն մենք ստեղ խոշտանգումների փաստերով քննության արդյունավետությունը կասկածի տակ ենք դնում ինստիտուցիոնալ տեսնկյունից», - ընդգծեց Սաքունցը։Արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը նման վտանգ չի տեսնում և ասում է՝ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե անկախության ինչ երաշխիքներ կտան այդ մարմնին. «Խոշտանգման գործերով նախաքննության իրականացման վարչության տեղափոխումը դեպի Քննչական կոմիտե սկզբունքային փոփոխության այդ մարմնի գործունեության առանցքում, ըստ էության, չի առաջացնում»։«Ազատության» հարցին՝ Քննչական կոմիտե- Ոստիկանություն և Հատուկ քննչական ծառայություն- Ոստիկանություն իրավահարաբերությունները նույն հարթության վրա՞ են, պատասխանեց. «Ըստ էության, գաղափարական տեսանկյունից եթե նայենք, կախված այն հանգամանքից, թե ինչպիսի լրացուցիչ օրենսդրական փոփոխություններ պիտի մտցնենք նաև Քննչական կոմիտեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում, մասնավորապես, սոսկ խոշտանգման մասով ինքնավարության լրացուցիչ երաշխիքներ օժտելու համատեքստում, այս մասով կարծում եմ՝ բոլոր ենթադրյալ մտահոգությունները նույնիսկ կփարատվեն»։Բացի հանցագործությունները քննող մեկ միասնական մարմնից, լինելու է նաև կոռուպցիայի գործերով զբաղվող մասնագիտական դատարան:«Որում արդարադատություն իրականացնող դատավորները խորանալու են հենց միայն կոռուպցիոն հանցագործությունների քննության ուղղությամբ», - ասաց Խաչիկյանը։Փոխնախարարը նշում է վարչապետ Փաշինյանի այն հայտարարությունը, որ պաշտոնյաները պետք է իրենց անունով լիազորագրեր տան իրավապահներին՝ աշխարհի տարբեր ծայրերում բանկային հաշիվները ստուգելու համար, ևս իր արտացոլումն է գտել փաստաթղթում։Ամենաուշը մինչև օգոստոսի վերջ Արդարադատության նախարարությունը կառավարության հաստատմանը պետք է ուղարկի «ի դրավթ»-ում քննարկման դրված հակակոռուպցիոն ռազմավարությունը, իսկ արդեն մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նախարարության կողմից ներկայացված ռազմավարության առաջին տարբերակը մի շարք այլ իրավապաշտպան կազմակերպությունների հետ սուր քննադատության էր ենթարկել, արդեն նոր նախագծի մասին ամբողջական գնահատակ ասում է՝ դեռ կներկայացնեն։Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ օրեր առաջ արդեն ստեղծվել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ:
Սկզբնաղբյուրը՝ այստեղ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն