Դեպի վեր

Սա բեկումնային ժամանակահատված է՝ իշխանություն-Սահմանադրություն ջրբաժան չկա․ փոխնախարար

05/07/2019

«Կան երկրներ, որտեղ սահմանադրությունները հարյուրամյակներ շարունակ չեն փոխվում, դրանք կոնստիտուցիաներ են և արտահայտում են այն հիմնական կետերը, որոնց վրա խարսխված է հասարակությունը: Այդ երկրներում հասարակությունն ունի իր արժեհամակարգը, որին համապատասխան գործում են իշխանությունները և ոչ թե հակառակը: Մեզ մոտ սահմանադրությունն ասոցացվում է իշխանության հետ, որը մեզանից օտարացած էր: Հիմա եզակի ժամանակաշրջան է, երբ իշխանությունը օտար չէ, այլ իշխանության ու պատասխանատվության կրողը մեզանից յուրաքանչյուրն է: բեկումնային ժամանակահատված է. իշխանությունը և Սահմանադրությունը, օրենքը այլևս ջրբաժանի հակառակ կետում չեն»,- Առաջին լրատվականի հետ զրույցում այս մասին ասաց Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը:
   «Պետք է գնալ այն ճանապարհով, որ հասարակությունն ինքը պետք է թելադրի իր արժեհամակարգային կետերը և դրա վրա կառուցի իշխանության ու պետության իր պատկերացումը, հարգանք ունենա Սահմանադրության նկատմամբ և անհանդուրժող լինի դրա նկատմամբ ցանկացած ոտնձգության հանդեպ»,- նշեց փոխնախախարը: Նա նաև ընդգծեց, որ մեկնարկել է բարեփոխումների շրջանը և հավելեց՝ ցանկացած բարեփոխում, որպես ուղենիշ ունի մարդուն: Փոխնախարարի դիտարկմամբ՝ օրենսդրությունը պետք է համապատասխանեցնել հասարակության պահանջներին:
   Պետք է կայուն կետերով այնպիսի Սահմանադրություն ստեղծվի, որ առնվազն հարյուր տարի չփոխվի:
Տեսանյութը՝ այստեղ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն