Наверх
Ответы и вопросы

Направьте ваш вопрос




  • Брак

  • ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների միմյանց և ՀՀ քաղաքացիների հետ ամուսնության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, գրանցման ժամկետները, ժամկետների կրճատման դեպքում վճարվելիք գումարի չափը:

    • Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների միմյանց և ՀՀ քաղաքացիների հետ ՀՀ-ում ամուսնություն գրանցելիս անհրաժեշտ է ներկայացնել անձնագիրը և տվյալ պետության իրավասու մարմինների կամ դեսպանության /հյուպատոսության/ կողմից տրված ընտանեկան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ /տեղեկանք, թույլտվություն, հայտարարություն և այլն/` վավերացված ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական կամ հյուպատոսական մարմիններում` եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ միջազգային պայմանագրերով: Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթը /փաստաթղթերը/ և քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի անձը հաստատող փաստաթուղթը թարգմանվում են հայերեն լեզվով` օրենքով սահմանված կարգով:Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 10-րդ օրը և ոչ ուշ, քան երեք ամիսը: ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների միմյանց և ՀՀ քաղաքացիների հետ ամուսնության գրանցման մասին թույլտվությունը սահմանված ժամկետից շուտ ստանալու համար անհրաժեշտ է վճարել կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումար հետևյալ դրույքաչափերով` երկու աշխատանքային օրվա ընթացքում 150000 դրամ, հինգ աշխատանքային օրվա ընթացքում 120000 դրամ, յոթ աշխատանքային օրվա ընթացքում 90000 դրամ:

      (30/07/2012)

    Ответы: 1
  • Документ семейного статуса

  • ՀՀ-ում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ դ 1 ձևի տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ժամկետները, ժամկետների կրճատման դեպքում վճարվելիք գումարի չափը և պետական տուրքի չափը:

    • Տեղեկանք ստանալու համար տեղեկանք հայցողը կամ նրա ծնողը, կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը պետք է նախարարություն ներկայացնի` տեղեկանք հայցողի անձը հաստատող փաստաթուղթը, տեղեկանք հայցողի բնակության վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարաքային բաժնից տրված տեղեկանք ամուսնության ակտի գրանցման բացակայության մասին, իսկ եթե նախկինում ամուսնացած է եղել, ապա նաև ամուսնության դադարման փաստը հաստատող փաստաթղթի պատճենը, սահմանված ձևի դիմում-հայտարարություն: Դիմում-հայտարարության ձևը տրամադրում է նախարարությունը: Եթե տեղեկանք ստանալու համար դիմում ներկայացրել է դիմողի ծնողը, ապա վերը նշված փաստաթղթերից բացի անհրաժեշտ է ներկայացնել նաև զավակի անձը հաստատող փաստաթղթի, ծննդյան վկայականի պատճենները և իր անձը հաստատող փաստաթուղթը: Եթե տեղեկանք ստանալու համար դիմում ներկայացրել է տեղեկանք հայցողի կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը, ապա ներկայացնում է նաև տեղեկանք հայցողի կողմից օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը և իր անձը հաստատող փաստաթուղթը:Տեղեկանքը տրվում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը նախարարություն ներկայացնելուց հետո 5-օրյա ժամկետում:Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքը սահմանված ժամկետից շուտ ստանալու համար անհրաժեշտ է վճարել կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումար հետևյալ դրույքաչափերով` մեկ աշխատանքային օրվա ընթացքում` 10000 դրամ, երկու աշխատանքային օրվա ընթացքում`7000 դրամ: Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու համար գանձվում է պետական տուրք` 1000 դրամ:

      (30/07/2012)

    Ответы: 1
  • Коррекция, изменение, дополнение, восстановление

  • Անվան փոխման, քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումների, լրացումների կամ փոփոխությունների կատարման, քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման ժամկետները, ժամկետների կրճատման դեպքում վճարվելիք գումարի չափը և պետական տուրքի չափը:

    • Անվան փոխման մասին դիմումը ՔԿԱԳ մարմինը քննության է առնում դիմում տալու օրվանից երկամսյա ժամկետում: ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարգելի պատճառների առկայության դեպքում դիմումի քննարկման ժամկետը ՔԿԱԳ մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել առավելագույնը մեկ ամսով, իսկ ՀՀ արդարադատության նախարարությունը` առավելագույնը երկու ամսով:Անվան, հայրանվան, ազգանվան փոխման համար գանձվում է պետական տուրք` 5000 դրամ:Եթե անձը ցանկանում է սահմանված ժամկետից շուտ ստանալ ՀՀ արդարադատության նախարարության անվան, հայրանվան, ազգանվան փոխման վերաբերյալ եզրակացությունը, ապակառավարության որոշմամբ սահմանված է լրացուցիչ արտաբյուջետային գումար հետևյալ դրույքաչափերով` երեք աշխատանքային օրվա ընթացքում 50000 դրամ, հինգ աշխատանքային օրվա ընթացքում 30000 դրամ, տասը աշխատանքային օրվա ընթացքում 20000 դրամ: Քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխությունների կատարման, քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման վերաբերյալ դիմումը ՔԿԱԳ մարմինը պետք է քննարկի դրա ստացման օրվանից հետո` մեկամսյա ժամկետում: ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարգելի պատճառների առկայության դեպքում դիմումի քննարկման ժամկետը ՔԿԱԳ մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել առավելագույնը մեկ ամսով, իսկ ՀՀ արդարադատության նախարարությունը` առավելագույնը երկու ամսով: Եթե անձը ցանկանում է սահմանված ժամկետից շուտ ստանալ ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտի գրանցման վերականգնման վերաբերյալ կամ քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխությունների եզրակացությունը, ապա կառավարության որոշմամբ սահմանված է լրացուցիչ արտաբյուջետային գումար հետևյալ դրույքաչափերով` երեք աշխատանքային օրվա ընթացքում` 30000 դրամ, հինգ աշխատանքային օրվա ընթացքում 20000 դրամ, տասը աշխատանքային օրվա ընթացքում 10000 դրամ:

      (30/07/2012)

    Ответы: 1
Министерство Функции Библиотека Информационный центр Прием граждан

Подписка