Դեպի վեր

Աննա Վարդապետյան

Նախարարի տեղակալ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1986 թ., 18 փետրվարի, ք. Երևան

Աշխատանքային գործունեություն

04.04.2019թ-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ  

2018-04.04.2019  - ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական

2010-առ այսօր – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, 2017 թ.-ից՝ նույն ամբիոնի դոցենտ

2014-2018 թթ. – ՀՀ դատական դեպարտամենտ, ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար

2013-2014թթ. – ՀՀ վճռաբեկ դատարան, դատարանի նախագահի խորհրդական

2009-2013 թթ. – ՀՀ վճռաբեկ դատարան, դատավորի ավագ օգնական

2008-2009թթ. – ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ, ապա՝ ավագ մասնագետ

2007-2008 թթ. – ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետ

2003–2005թթ. – Ավանի թաղապետարան, թաղապետի խորհրդական 

Կրթություն 

2008-2012 թթ. – Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, քրեական իրավունքի ամբիոնի ասպիրանտ

2006-2008 թթ. – Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա

2002-2006 թթ. – Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ

Այլ տեղեկություններ

2015 թ. - առ այսօր – Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի (տեղակայում՝ Լոնդոն) անդամ

2016թ. -առ այսօր - Երևանի պետական համալսարանի Իրավագիտություն-001 մասնագիտական խորհրդի (ԺԲ.00.05) անդամ 

Տիրապետում է անգլերեն, ռուսերեն լեզուների
Հեղինակել է ընդհանուր թվով 17 գիտական հոդված, ուսումնական ձեռնարկ, մասնագիտական գրքեր

Ամուսնացած է

Անկուսակցական է

Իրավասության շրջանակը՝ 

Նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը համակարգում է Նախարարության աշխատանքները՝ Նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված հետևյալ բնագավառներում՝

ա) մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի ապահովման,

 բ) մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներից բխող Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ փոփոխություններ, լրացումներ կատարելու, համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակման, դրանց կիրարկումն ապահովող առաջարկությունների ներկայացման ապահովման,

գ) Հայաստանի Հանրապետության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած պարտավորեցնող վճիռների և որոշումների կատարումն ապահովող միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացման այդ շրջանակներում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի համապատասխան ստորաբաժանման հետ կապերի ապահովման,

դ) քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման ոլորտի քաղաքականության մշակման, Նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման գործունեության համակարգման,   

  ե) քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտը կարգավորող միջազգային պայմանագրերով, այդ թվում՝ կոնվենցիաներով նախատեսված պարտականությունների կատարմանն ուղղված ծրագրերի մշակման և դրանց իրագործման ապահովման,

զ) իրավաբանական անձանց պետական ռեգիստրի բնագավառում քաղաքականության մշակման և իրականացման, Նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործունեության համակարգման,

է) oրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրման և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի վարման ապահովման,

ը) էլեկտրոնային կառավարման, արդարադատության ոլորտում էլեկտրոնային ծառայությունների ներդրման, պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների գործունեության համակարգման,

թ) քրեական և քրեադատավարական, օպերատիվ-հետախուզական գործունեության օրենսդրության մշակման և կատարելագործման ապահովման,

ժ) դատավորների, դատախազների, դատական ծառայողների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների, դատական կարգադրիչների, ՀՀ քննչական կոմիտեի քննիչների և Հատուկ քննչական ծառայության քննիչների վերապատրաստման, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործման ապահովման:

8) Նախարարի տեղակալ Ա. Վարդապետյանն իրեն հանձնարարված բնագավառներում համապատասխան աշխատանքների համակարգումն իրականացնում է Նախարարության մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության, էլեկտրոնային արդարադատության և ինովացիոն ծրագրերի բաժնի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության և «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով:

Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն