Դեպի վեր

Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ

Տնօրեն Արտաշես Սուչյան

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը  փորձաքննությունների կատարման ծառայությունների մատուցման բնագավառում ՀՀ առաջատար կազմակերպություններից մեկն է: Այն գործունեության կեսդարյա պատմություն ունի: Կենտրոնն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ` «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն» պետական հիմնարկի վերակազմակերպման արդյունքում: Այնուհանդերձ, Կենտրոնի պատմությունը սկսում է 1959 թվականից, երբ ՀՍՍՀ Մինիսրների Սովետի որոշմամբ ձ¨ավորվեց Եր¨անի պետական համալսարանի քրեագիտության գիտահետազոտական լաբորատորիան, որն իրականացնում էր նա¨ դատական փորձաքննությունների կատարման գործառույթ:Կենտրոնի նպատակներն են.- փորձագիտության զարգացումը,- փորձաքննությունների, այլ գիտահետազոտական, գիտատեխնիկական, գիտամեթոդական աշխատանքների կազմակերպումը ¨ կատարումը,- հետազոտությունների գործող մեթոդիկաների համակարգումը, նորերի մշակումը, դրանց փորձարկումը ¨ գործունեության համար երաշխավորումը,- փորձագիտության բնագավառի մասնագետների վերապատրաստումը ¨ կատարելագործումը, ինչպես նա¨ սահմանված կարգով նրանց որակավորման շնորհումը:Նշված նպատակներից ելնելով` Կենտրոնն իրականացնում է հետ¨յալ գործունեությունը.ա/  պայմանագրային հիմունքներով կատարում է փորձաքննություններ (ինչպես քրեական, վարչական, քաղաքացիական վարույթների շրջանակներում, այնպես էլ` այլ փորձաքննություններ), գիտական, գիտամեթոդական հետազոտություններ ¨ գիտատեխնիկական աշխատանքներ` դրանց կատարումը կազմակերպելով իր հաստիքային ¨ արտահաստիքային աշխատողների ուժերով, ինչպես նա¨, անհրաժեշտության դեպքում, պայմանագրային հիմունքներով դրանց մասնակից դարձնելով այլ մասնագետների կամ համագործակցելով այլ կազմակերպությունների հետ.բ/ համակարգում է փորձագիտական հետազոտությունների մեթոդիկաները, մշակում, փորձարկում ¨ գործածության համար երաշխավորում է նոր մեթոդիկաներ.գ/ կատարում է փորձագիտական պրակտիկայի ամփոփումներ ու դրանց հիման վրա մշակում մեթոդական ցուցումներ, համապատասխան կազմակերպությունների ներկայացնում առաջարկություններ` իրավախախտումների կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու վերաբերյալ.դ/ կազմակերպում ¨ իրականացնում է մեթոդական ¨ գործնական օգնություն փորձագիտության հարցերով, դրանց վերաբերյալ տալիս մեթոդաբանական բնույթի պարզաբանումներ ¨ իրականացնում խորհրդատվություն.ե/ պատրաստում, հրատարակում ¨ իրացնում է փորձագիտությանը վերաբերող ձեռնարկներ, տեղեկագրքեր, մենագրություններ, ժողովածուներ ¨ այլ աշխատություններ.զ/ մշակում է փորձագիտության հեռանկարային զարգացման  ծրագրեր ¨ դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնին.է/ սահմանված կարգով իրականացնում է դատական փորձագիտության բնագավառի մասնագետների վերապատրաստումն ու կատարելագործումը, նրանց որակավորման հավաստումը.ը/ երկկողմ ¨ բազմակողմ ուղղակի կապեր է հաստատում Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա համապատասխան կազմակերպությունների ¨ մասնագետների հետ, իրականացնում է համատեղ միջոցառումներ, կազմակերպում է համաժողովներ, գիտական խորհրդակցություններ, սեմինարներ, մասնակցում այլ կազմակերպությունների կազմակերպած այդպիսի միջոցառումներին, նրանց հետ համատեղ իրականացնում մասնագետների փոխադարձ ստաժավորումներ ¨ կատարում փորձի փոխանակում.թ/ իրականացնում է իր աշխատողների սոցիալական ¨ կենցաղային պահանջմունքների բավարարմանն ուղղված միջոցառումներ.Կենտրոնի կառավարումն իրականացնում են ՀՀ կառավարությունը, ՀՀ արդարադատության նախարարը, ինչպես նա¨ Կենտրոնի տնօրենը` որպես Կենտրոնի գործադիր մարմին: 



Առնչվող օրենսդրություն

Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն