Դեպի վեր

Գործերի կառավարչություն

Գործերի կառավարիչ՝ Սարգիս Ստեփանյան

Գործերի կառավարչությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1)    ապահովում է նախարարության նյութատեխնիկական սպասարկման, ինչպես նաև գույքի և ապրանքների ընդունման, ինչպես նաև դրանց արդյունավետ և նպատակային բաշխման աշխատանքների իրականացումը.

2)   կազմակերպում և համակարգում է գնումների գործընթացը.

3)   կազմակերպում է նախարարության կողմից զբաղեցված տարածքի կահավորման և տեխնիկական միջոցներով ապահովման աշխատանքները.

4)   կազմակերպում է նախարարությունում շինարարական և վերանորոգման աշխատանքների նախագծումը.

5)   ապահովում է իր գործունեության ոլորտում գտնվող նյութատեխնիկական միջոցների հանձնման, ընդունման աշխատանքները.

6)   ապահովում է նախարարի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նյութատեխնիկական միջոցների ապահովման աշխատանքների նախապատրաստումը և կազմակերպումը.

7)   ապահովում է նախարարության վարչական շենքի, դրան հարող տարածքների և ընդհանուր օգտագործման տարածքների շահագործումը, բարեկարգումը, ընթացիկ շինարարությունը.

8)   իրականացնում է նախարարության նյութական արժեքների տարեկան գույքագրումը՝ կատարելով դրանց հետագա շարժի հետ կապված գործառնությունները.

9)   աշխատակիցներին ապահովում է աշխատանքային անհրաժեշտ պայմաններով.

10)  ապահովում է նախարարության ավտոտրանսպորտային սպասարկումը.

11)  ապահովում է նախարարության համակարգչային, հեռախոսային և հեռուստատեսային ցանցերի, ինչպես նաև ընդգրկված տեխնիկական և ծրագրային միջոցների անխափան աշխատանքը, կազմակերպում դրանց նախագծման, կառուցման, ընդլայնման, արդիականացման և նորոգման աշխատանքները.

12)  կազմակերպում և ապահովում է նախարարության էլեկտրոնային փոստի անվտանգ և անխափան աշխատանքը.

13)  ապահովում է գործերի կառավարչության գործունեության ոլորտին առնչվող համապատասխան պայմանագրերի կնքման աշխատանքները:

14)  կազմակերպում է գործերի կառավարչության գործունեության ոլորտին առնչվող վիճակագրական հաշվետվությունների կազմման և համապատասխան մարմիններին ներկայացնելու աշխատանքները:

Կանոնադրությունը՝ այստեղ:

Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն