Դեպի վեր

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղար ՝ Լուսինե Մարտիրոսյան

Վարչությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1)    ապահովում է նախարարության տեղեկատվական քաղաքականության իրականացման, նախարարության գործունեության լուսաբանման և զանգվածային լրատվության միջոցների հետ կապված աշխատանքները.

2)   պատրաստում և տարածում է մամուլի հաղորդագրություններ, իրավասությունների շրջանակում հանդես է գալիս պարզաբանումներով ու հայտարարություններով.

3)   կազմակերպում և անցկացնում է մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ, ճեպազրույցներ՝ նախարարության գործունեության ոլորտին առնչվող հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ.

4)   կազմակերպում է նախարարության գործունեության ոլորտին առնչվող զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված նյութերի ուսումնասիրության, վերլուծության և արխիվացման աշխատանքները.

5)   կազմակերպում է աշխատանքային հանդիպումներ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ նախարարի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ.

6)   ապահովում է օրվա մամուլի և հեռուստահաղորդումների լրաքաղի և դիտանցի (մոնիթորինգ) աշխատանքները և այդ մասին ծանուցում նախարարին և գլխավոր քարտուղարին.

7)   նախարարին և Գլխավոր քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ զանգածային լրատվության միջոցներով ելույթներում, մշտական թեմատիկ խորագրերում, հեռուստահաղորդումներում Նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց մասնակցության վերաբերյալ, իրականացնում է մասնակցության պլանավորում և ապահովում դրանց կատարումը.

8)   նախարարության գործունեության պատշաճ լուսաբանումն ապահովելու նպատակով ստանում է անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր, այդ թվում մշակվող իրավական ակտերի նախագծերի պատճեններ և անհրաժեշտության դեպքում ապահովում է դրանց լուսաբանման և հանրային քննարկումների աշխատանքները.

9)   ապահովում է պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների հրապարակումը տարին առնվազն մեկ անգամ, իսկ դրանցում կատարված փոփոխությունների դեպքում՝ 10-օրյա ժամկետում.

10)  կազմակերպում է տեղեկություն տալու կարգի մշակումը և հրապարակումը.

11)  նախարարի կամ գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ տեղեկատվական դաշտում ստեղծում է վերլուծական, վիճակագրական և այլ նյութերի համակարգված արխիվ, ինչպես նաև տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում՝ պատրաստում տեսանյութեր և թողարկում տեղեկագրեր.

12)  ապահովում է նախարարության ինտերնետային էջի տեղեկատվական սպասարկման աշխատանքների իրականացումը.

13)  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է հայտ ներկայացրած լրագրողների հավատարմագրման աշխատանքների իրականացումը.

14)  ըստ անհրաժեշտության՝ արձագանքում է զանգվածային լրատվության միջոցներով քաղաքացիների կողմից նախարարությանն ուղղված հարցերին և բարձրացված ահազանգերին.

15)  ապահովում է համագործակցությունը նախարարության և պետական կառավարման համակարգի և այլ մարմինների   լրատվական ծառայությունների հետ.

16)  կազմակերպում է նախարարի, նախարարի ղեկավարած պատվիրակությունների՝ օտարերկրյա պետություններ այցերի և նրանց մասնակցությամբ նախարարությունում անցկացվող միջազգային բնույթի պաշտոնական միջոցառումների լուսաբանման աշխատանքները.

17)  նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ,

18)  իրականացնում է նախարարի և նախարարի տեղակալների մոտ քաղաքացիների ընդունելության կազմակերպման աշխատանքները:

 Կանոնադրությունը՝ այստեղ:

Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն