Դիտորդների խմբում փորձնակների ներգրավման մրցույթի հայտարարություն

22/01/2021

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ` Խումբ), Խմբի աշխատանքներին մասնակցելու և օժանդակելու նպատակով, հայտարարում է փորձնակների ներգրավման մրցույթ՝ 6 ամսից մինչև մեկ տարի ժամկետով:

1. Դիմորդ կարող է լինել հայերենին տիրապետող, 22 տարին լրացած, բարձրագույն կրթություն և ՀՀ քաղաքացիություն ունեցող, հասարակական կազմակերպության այն ներկայացուցիչը, ով ունի քրեակատարողական ոլորտի մեկ կամ ավելի տարվա գործունեության փորձ՝ վերջին երեք տարիների ընթացքում: Նախապատվությունը տրվում է իրավաբանի, մանկավարժի, բժշկի, հոգեբանի մասնագիտություն և մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձանց:

2. Դիմորդ չի կարող լինել այն անձը, ով`

2.1. Դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

2.2. Դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,

2.3. Տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններից որևէ մեկով,

2.4. Պետական ծառայող է:

 

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ՀԱՅՏԸ և ներկայացնել հայտին կից փաստաթղթերը՝

  • Անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակ և պատճեն),
  • Բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կողմից տրված ավարտական փաստաթուղթ՝ դիպլոմ (բնօրինակ և պատճեն),
  • Այն փաստաթղթերը, (բնօրինակ և պատճեն), որոնք փաստում են հասարակական կազմակերպության ներկայացուցչի՝ հայտարարության 1-ին կետով սահմանված չափանիշներին համապատասխանությունը և դիմորդի՝ հայտարարության 2-րդ կետով սահմանված չափանիշներին համապատասխանությունը:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ՀԱՅՏԸ և կից փաստաթղթերը Խմբին ներկայացնել մինչև 2021 թվականի փետրվարի 5-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 11:00-13:00 և/կամ 14:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում:

ՀԱՅՏԸ և կից փաստաթղթերը կարող եք հանձնել Խմբին առձեռն, փոստով կամ ներկայացնելով հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և լուսապատճենված:

Մրցույթում հաղթելու դեպքում փորձնակը պարտավոր է պահպանել Խմբի կարգը և էթիկայի կանոնները։

Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց փակուղի 8, 112 սենյակ
Էլ.-փոստի հասցե՝ prisonarmenia@gmail.com
Պատասխանատու անձի հեռախոսահամար՝ +374 98 606 393

  •