Հայաստանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեմ օրինագիծ կմշակվի

28/04/2016

Հայաստանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեմ օրինագիծ կմշակվի։ Այս մասին ապրիլի 28-ին Կառավարության նիստում ասել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ «Կենդանիների հետ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրինագիծը։
Նախարարը ընդունել է համապատասխան օրենսդրական բազա ստեղծելու կարեւորությունը, սակայն նշել է, որ այսպես թե այնպես «Կենդանական աշխարհի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներով արդեն նման միջոցներ են նախատեսված։ «Այդուհանդերձ միասնական օրինագիծը կարող է օգտակար լինել, եւ  մենք պատգամավորներին հրավիրում ենք մասնակցել այդ աշխատանքին»,- ասել է նա։


Ամբողջական հոդվածը ՝ http://news.am/arm/news/324676.html