Դեպի վեր
Հաղորդագրություններ
  • Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի՝ Կառավարության այսօրվա նիստում ներկայացրած հարկադիր կատարման ոլորտում բարեփոխումների օրենսդրական փաթեթի նախագիծը հավանության է արժանացել գործադիրի կողմից:

    Ավելին...

  • «Ավելի լավ է սովորել ուրիշների սխալների վրա, քան սեփական, բայց մենք այդքան ժամանակ չունենք…»: ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ Ակադեմիայի ուսանողների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

    Ավելին...

  • «Կարևորելով այս երկու ինստիտուտների նկատմամբ ոչ միայն քաղաքական, այլև ակադեմիական հետաքրքրությունը՝ ընդգծեմ, որ Հայաստանում սահմանադրական կայունության ականատեսը եղանք մենք բոլորս անցյալ տարի տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության ընթացքում: Առաջին անգամ ժամանակակից քաղաքակրթության պատմության մեջ հեղափոխությունը և դրան հաջորդող ընտրական և այլ գործընթացները տեղի ունեցան գործող սահմանադրության շրջանակում, իրավական ճանապարհով՝ խուսափելով որևէ իրավական կամ սահմանադրական ճգնաժամից կամ ցնցումից»,- նշել է Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ այն շարունակական է լինելու:

    Ավելին...

  • ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև մարտի 19-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր:

    Ավելին...

  • Նախարարը բարձր է գնահատել տարիներ շարունակ ԱՄՆ գործադիր և օրենսդիր ոլորտներում աշխատանքային գործունեությունը ծավալած Բարրի Ջեքսոնի փորձառությունն ու հարուստ կենսագրութունը և վերջինիս հետ քննարկել արդարադատության ոլորտի հիմնական մարտահրավերները հաղթահարելու մեխանիզմները:

    Ավելին...

  • Նախարար Զեյնալյանը բարձր է գնահատել դեսպանի՝ համագործակցության վերաբերյալ պատրաստակամությունը և ընդգծել, որ Հայաստանը, գտնվելով բուռն բարեփոխումների փուլում, իրապես, ունի բարեկամ երկրների աջակցության անհրաժեշտությունը:

    Ավելին...

  • Նախարար Զեյնալյանը, ողջունելով պատվիրակության անդամներին, նշել է, որ Հայաստանի կառավարությունը մի շարք կարևոր պարտավորություններ ունի ժողովրդի առջև, որոնք բխում են Սահմանադրությունից և որոնք ջանադրաբար իրականացվելու են: «Հեղափոխությունից հետո Կառավարությունը լի է վճռականությամբ պայքարելու կոռուպցիայի դեմ, բարձրացնելու դատարանների անկախությունը, պայքարելու ընտանիքում բռնության դեմ: Այդ բոլոր ուղղությունները մեզ համար առաջնահերթություններ են, և այդ ոլորտներում բարեփոխումներն իրականացնելու ենք քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությամբ»,- վստահեցրել է Արտակ Զեյնալյանը՝ այդ համատեքստում կարևորելով Դատական և իրավական բարեփոխումների 2019-2024 թվականների ռազմավարության և դրանից բխող Գործողությունների ծրագրի մշակումն ու դրա հաջող իրականացումը:

    Ավելին...

  • Նախարար Զեյնալյանը տեղեկացրել է, որ Կառավարությունը լուրջ նպատակներ ունի կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու հարցում, և այդ նպատակին հասնելու համար փորձագիտական ու մասնագիտական աջակցության անհրաժեշտություն կա: Քննարկման ընթացքում Ռուսլան Ռյաբոշապկան նշել է, որ իր գործընկերոջ հետ ունեն ընդհանուր կարծիք, ըստ որի՝ ցանկացած երկրի համար հակակոռուպցիոն ունիվերսալ (սուպեր) մարմին ունենալը ռիսկային է:

    Ավելին...

  • Փոխնախարար Քոչարյանը ողջունել է ներկաներին և իր երախտագիտությունն է հայտնել ՄԱԶԾ և ԵՄ հայաստանյան գրասենյակներին արդյունավետ համագործացության համար: Վիգեն Քոչարյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից մշակված Մարդու իրավունքների խթանման և պաշտպանության ոլորտում մեխանիզմները, խոսել է ՄԻՊ ռազմավարության և Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային հանձնառությունների մասին:

    Ավելին...

  • Նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակին միջոցառման համար և նշել, որ 2018 թվականի գարնանային իրադարձություններից հետո Հայաստանում դատաիրավական համակարգը թևակոխել է բարեփոխումների նոր շրջափուլ: «Հեղափոխությունից հետո վերացվեց դատավորների որոշումների կայացման վրա ազդեցություն ունենալու արատավոր պրակտիկան՝ այդպիսով բացառելով իշխանական կամ որևէ այլ օղակներից դատավորների գործունեությանն ապօրինի միջամտելու գործելակերպը»,- նշել է նախարարը և հավելել, որ այնումենայնիվ, Հայաստանի դատական իշխանության լիարժեք կայացման համար անհրաժեշտ են ինստիտուցիոնալ և համընդգրկուն բարեփոխումներ, որտեղ կապահովվի արդարության զգացումը և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, կերաշխավորվի դատավորների ներքին և արտաքին անկախությունը, դատական իշխանության թափանցիկությունը և հաշվետվողականությունը:

    Ավելին...

Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն