Դեպի վեր
ՄԻՊ ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

26 Դեկտեմբերի 2019, 1978 - Լ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2020-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Համակարգող խորհրդի անհատական կազմը։
3. Պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ իրենց լիազորությունների շրջանակներում աջակցություն ցուցաբերել պատասխանատու մարմիններին՝ սույն որոշման N 2 հավելվածով սահմանված գործողությունների իրականացման համար, մասնավորապես՝ օրենքով սահմանված կարգով տրամադրել հայցվող տեղեկատվություն։

 

 




    Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

    Բաժանորդագրություն