Քննարկում Գյումրիում. «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում

26/11/2013

 Այսօր Գյումրիում անցկացվել է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում քննարկում, որի նպատակն էր ներկայացնել բարեփոխումների շրջանակում իրականացված աշխատանքները, նոտարական ՔԿԱԳ մարմիններում, ԴԱՀԿ, քրեակատարողական ծառայությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց գրանցման պետռեգիստրի ոլորտներում դեռևս առկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները:

 Միջոցառումը նախաձեռնել էին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացան և Շիրակի հակակոռուպցիոն կենտրոնը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, Շիրակի մարզում գործող վերը նշված ծառայությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

 Փոխնախարար Արամ Օրբելյանը քննարկման մասնակիցներին հակիրճ ներկայացրել է ՔԿԱԳ մարմիններում իրականացվող փաստաթղթերի թվայնացման գործընթացը, իրազեկել նաև, որ առաջիկայում ակնկալվում է էլեկտրոնային նոտարական համակարգի շնորհանդեսը: