Դեպի վեր

14/06/2017

Էլեն Մանուկյանին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի օգնական նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 293-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N 293-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 

 

«08» ՀՈՒՆԻՍԻ 2017 Թ.                                                                  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ԷԼԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի     14-րդ հոդվածով, 94-րդ հոդվածի 1-ին կետով  և 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ինչպես նաև  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1917-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 12-րդ կետի «զ» ենթակետը և Է. Մանուկյանի դիմումը.

 

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. Էլեն Վռամի Մանուկյանին 2017 թվականի հունիսի 8-ից նշանակել  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի օգնական՝ ոչ լրիվ 0,5 (կես) դրույք աշխատաժամանակով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել աշխատանքային պայմանագիր:

2. Աշխատավարձը սահմանել համաձայն հաստիքային ցուցակի:

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն