Դեպի վեր

17/03/2020 Տառատեսակի
չափսը
A A A

Վազգեն Համլետի Առաքելյանին Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետի (ծածկագիր՝ 12-3-22.9-Ղ5-1) պաշտոնում նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի մարտի 16-ին N 248-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 248 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

 «16» ՄԱՐՏԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ՎԱԶԳԵՆ ՀԱՄԼԵՏԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.9-Ղ5-1)

ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետի (ծածկագիր՝ 12-3-22.9-Ղ5-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2020 թվականի մարտի 16-ի եզրակացությունը և Վ. Առաքելյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Վազգեն Համլետի Առաքելյանին 2020 թվականի մարտի 17-ից, 12 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետի (ծածկագիր՝ 12-3-22.9-Ղ5-1) պաշտոնում։

2.  Փորձաշրջանի ընթացքում Վ. Առաքելյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնի պետ (ծածկագիր՝                        12-3-22.4-Ղ5-1) Լյուդվիգ Ասատրյանին:

3.  Աշխատավարձը սահմանել՝ 212 309 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

4.  Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Գլխավոր քարտուղար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն