20/03/2020

Գարեգին Իգիթի Ղարիբյանին Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի նյութատեխնիկական մատակարարման և շահագործման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-3-23.3-Մ2-1) պաշտոնում նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի մարտի 18-ի N 260-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 260 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

 «18» ՄԱՐՏԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ԳԱՐԵԳԻՆ ԻԳԻԹԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ

 (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-23.3-Մ2-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի նյութատեխնիկական մատակարարման և շահագործման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝                           12-3-23.3-Մ2-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2020 թվականի մարտի 18-ի եզրակացությունը և Գ. Ղարիբյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Գարեգին Իգիթի Ղարիբյանին 2020 թվականի մարտի 19-ից նշանակել Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի նյութատեխնիկական մատակարարման և շահագործման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝                           12-3-23.3-Մ2-1) պաշտոնում։

2.  Աշխատավարձը սահմանել՝ 212 309 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Գլխավոր քարտուղար