Դեպի վեր

07/05/2020 Տառատեսակի
չափսը
A A A

«Արդարադատության նախարարության կողմից հանրային ծառայությունների տրամադրման նոր ձևաչափ սահմանելու, հանրային ծառայություններն առավել հասանելի դարձնելու և դրանց թվայնացումն ապահովելու նպատակով հայեցակարգ և դրանից բխող միջոցառումների ծրագրի նախագծերը, ինչպես նաև անհրաժեշտ օրենսդրական փաթեթը մշակելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի N161-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N  161-Ա

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

      «07»  ՄԱՅԻՍԻ  2020 Թ.                                               ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՎԵԼ ՀԱՍԱՆԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԹՎԱՅՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ  ՄՇԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ  Ե Մ՝

  

  1. Արդարադատության նախարարության կողմից հանրային ծառայությունների տրամադրման նոր ձևաչափ սահմանելու, հանրային ծառայություններն առավել հասանելի դարձնելու և դրանց թվայնացումն ապահովելու նպատակով հայեցակարգ և դրանից բխող միջոցառումների ծրագրի  նախագծերը, ինչպես նաև անհրաժեշտ օրենսդրական փաթեթը մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով.

 

 

Վահե Դանիելյան                        Արդարադատության նախարարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար

Սուրեն Գալստյան                       Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար

Արթուր Վարդանյան                   Արդարադատության  նախարարի խորհրդական

Անի Մխիթարյան                         Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետ

Տաթև Մկրտչյան                          Արդարադատության նախարարության                իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար

Անահիտ Անտոնյան                    Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ

Ամատունի Վիրաբյան                «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ տնօրեն

Անի Վարդերեսյան                      Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և                                                                          իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի փորձագետ

Լալա Բեգոյան                              Արդարադատության նախարարի տեղակալի օգնական,աշխատանքային խմբի քարտուղար:

2.Աշխատանքային խմբի աշխատանքները կազմակերպել հետևյալ կարգով՝

1)մինչև 2020 թվականի մայիսի 31-ն ապահովել Արդարադատության նախարարության հանրային ծառայությունների գույքագրումը.

2)գույքագրման արդյունքում գնահատել դրանց թվայնացման անհրաժեշտությունը.

3)մինչև 2020 թվականի հունիսի 15-ն ապահովել Արդարադատության նախարարության հանրային ծառայություններ տրամադրող մարմինների տարածքային սպասարկման գրասենյակների գույքագրումը.

4)գույքագրման արդյունքում գնահատել ՔԿԱԳ գործակալության, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության և «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից հանրային ծառայությունների տրամադրման հնարավորությունը մեկ վարչական շենքից Երևանում և մարզերում, հիմք ընդունելով՝

ա. սպասարկման հասանելիությունը և հարմարավետությունը բնակչության համար,

բ. երեք ստորաբաժանումների ընդհանուր թվով 3-5 աշխատողների աշխատանքային բավարար պայմանների ապահովումը,

գ. արխիվային պահոցների ապահովումը կամ դրանց տեղափոխումն այլ վայր,

դ. շինության փաստացի վիճակը և դրա բարեկարգման համար անհրաժեշտ միջոցները.

5) անհրաժեշտության դեպքում ուսումնասիրել խոշոր համայնքներում ավելի հարմարավետ նոր տարածքների ստեղծման հնարավորության հարցը.

6) ըստ տարածքներում բնակչության թվաքանակի՝ ուսումնասիրել ստորաբաժանումների աշխատակազմերում օպտիմալացման հնարավորությունը կամ դրանց արդյունավետ բաշխումը, այդ թվում՝ հիմք ընդունելով ապագայում թվային ծառայությունների մատուցումը.

7)գնահատել թղթային արխիվի թվայնացման անհրաժեշտ աշխատանքները.

8) ուսումնասիրել ոլորտային իրավական ակտերը և դրանցում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը.

9) մշակել և մինչև 2020 թվականի հուլիսի 30-ն Արդարադատության նախարարին ներկայացնել Արդարադատության նախարարության կողմից հանրային ծառայությունների տրամադրման նոր ձևաչափ սահմանելու, հանրային ծառայություններն առավել հասանելի դարձնելու և դրանց թվայնացումը ապահովելու նպատակով հայեցակարգ և դրանից բխող միջոցառումների ծրագրի  նախագծերը.

10) մշակել և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 15-ն Արդարադատության նախարարին ներկայացնել Արդարադատության նախարարության կողմից հանրային ծառայությունների տրամադրման նոր ձևաչափ սահմանելու, հանրային ծառայությունները առավել հասանելի դարձնելու և դրանց թվայնացումն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ օրենսդրական փաթեթը:

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն