Դեպի վեր

19/05/2020 Տառատեսակի
չափսը
A A A

Կարեն Հովհաննեսի Կարապետյանին Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի (ծածկագիր՝ 12-34.2-Ղ2-1) պաշտոնում նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի մայիսի 18-ի N 177-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն  N  177-Ա 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 

«18» ՄԱՅԻՍԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝  12-34.2-Ղ2-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ

ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի  16-րդ մասով,  16-րդ հոդվածի 3-րդ մասով և 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը և Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի (ծածկագիր՝ 12-34.2-Ղ2-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 15-ի եզրակացությունը ու Կ. Կարապետյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Կարեն Հովհաննեսի Կարապետյանին 2020 թվականի մայիսի 19-ից, 12 ամիս փորձաշրջանով, նշանակել Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի (ծածկագիր՝ 12-34.2-Ղ2-1)  պաշտոնում։

2.  Կ. Կարապետյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Արդարադատության  նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ  (ծածկագիր՝ 12-34.4-Ղ2-1) Էմիլ Մարգարյանին:

3.  Աշխատավարձը սահմանել՝ 377 659 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

4.  Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն