Դեպի վեր

12/08/2002

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի որոշումը «ամփոփ հաշվետվություն դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ձեվ թիվ 1-դահկ պետական վիճակագրական հաշվետվության ձեվը եվ լրացման հրահանգը հաստատելու մասին

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 դեկտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 60302424

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

  N 165-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԴԱՀԿ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Ամփոփ հաշվետվություն դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Ձև թիվ 1-դահկ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
12 օգոստոսի 2002 թ. թիվ 165-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

  

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԴԱՀԿ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

  

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ձև N 1-դահկ (եռամսյակային) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող վարչությունը, որն այդ մասին նախապես տեղեկացվում է:

3. Հաշվետվությունը ներկայացվում է մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Բ Ա Ժ Ի Ն  1

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՕԳՏԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՑԵՐՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

5. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի օգտին փաստացի բռնագանձված գումարի չափը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում և չվերականգնված մնացորդ գումարի չափը հաշվետու ժամանակաշրջանի վերջում, ըստ մարզերի, բերվում են համապատասխանաբար սյունակ 2-ում և սյունակ 3-ում:

6. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի օգտին փաստացի բռնագանձված գումարի չափը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում և չվերականգնված մնացորդ գումարի չափը հաշվետու ժամանակաշրջանի վերջում, ըստ մարզերի, բերվում են համապատասխանաբար սյունակ 4-ում և սյունակ 5-ում:

 

Բ Ա Ժ Ի Ն  2

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՕԳՏԻՆ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

7. Սյունակ 2-ում բերվում է փաստացի բռնագանձված գումարը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, ըստ մարզերի:

8. Սյունակ 3-ում բերվում է չվերականգնված մնացորդ գումարը հաշվետու ժամանակաշրջանի վերջում, ըստ մարզերի:

 

Բ Ա Ժ Ի Ն  3

  

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՕԳՏԻՆ ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

9. Իրավաբանական անձանց օգտին փաստացի բռնագանձված գումարի չափը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում և չվերականգնված մնացորդ գումարի չափը հաշվետու ժամանակաշրջանի վերջում, ըստ մարզերի, բերվում են համապատասխանաբար սյունակ 2-ում և սյունակ 3-ում:

10. Ֆիզիկական անձանց օգտին փաստացի բռնագանձված գումարի չափը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում և չվերականգնված մնացորդ գումարի չափը հաշվետու ժամանակաշրջանի վերջում, ըստ մարզերի, բերվում են համապատասխանաբար սյունակ 4-ում և սյունակ 5-ում:

 

Բ Ա Ժ Ի Ն  4

  

ԲՈԼՈՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

11. Սյունակ 2-ում բերվում է բռնագանձման ենթակա գումարը հաշվետու ժամանակաշրջանում, ըստ մարզերի:

12. Սյունակ 3-ում բերվում է չվերականգնված մնացորդ գումարը հաշվետու ժամանակաշրջանի վերջում, ըստ մարզերի:

 

Բ Ա Ժ Ի Ն  5

  

ԲՈԼՈՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

13. Սյունակ 2-ում բերվում է բռնագանձման ենթակա գումարը հաշվետու ժամանակաշրջանում, ըստ մարզերի:

14. Սյունակ 3-ում բերվում է չվերականգնված մնացորդ գումարը հաշվետու ժամանակաշրջանի վերջում, ըստ մարզերի:

 

Բ Ա Ժ Ի Ն  6

  

ԲՈԼՈՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ՇԱՐԺԸ

 

15. Տող 1-ում բերվում է հաշվետու ժամանակաշրջանի սկզբում առկա կատարողական վարույթների քանակը:

16. Տող 2-ում բերվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ստացված կատարողական վարույթների քանակը:

17. Տող 3-ում բերվում է հաշվետու եռամսյակում կարճված և ավարտված կատարողական վարույթների քանակը:

18. Տող 4-ում բերվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջում մնացած կատարողական վարույթների քանակը:

 

 

ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԶԱԳՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

  

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական
վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից
տեղեկատվության ստացման կարգի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի
Ով է ներկայացնում ____________________________________

(անվանումը)

Գտնվելու վայրը ___________________________________________

էլեկտրոնային փոստի հասցեն _________________________________
_______________________________________________________

Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ
վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված
կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ 
ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը
վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով։


Ձև N 1-դահկ
եռամսյակային

 

Հաստատված է ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի

12 օգոստոսի 2002 թ.
թիվ 165-Ն որոշմամբ

Ներկայացվում է`
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն

Ներկայացնում է`
ՀՀ արդարադատության
նախարարության դատական ակտերի
հարկադիր կատարումն ապահովող
վարչությունը:

Հաշվետվության ներկայացման ժամկետը`
մինչև հաշվետու ժամանակաշրջանին
հաջորդող ամսվա 10-ը

 

Ա Մ Փ Ո Փ  Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

  

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

  

200…թ. _____________ եռամսյակի համար

 

Բաժին 1. ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի և ՀՀ պետբյուջեի օգտին ՀՀ պետական եկամուտների և ՀՀ պետական գույքի կառավարման նախարարությունների հայցերով բռնագանձված գումարների մասին

 

Տողի
հա-
մարը
  ՀՀ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի օգտին ՀՀ պետական բյուջեի օգտին
փաստացի բռնագանձված գումարը հաշվետու ժամանակա-
շրջանում
չվերականգնված մնացորդ գումարը հաշվետու ժամանակա-
շրջանի վերջում
փաստացի բռնագանձված գումարը հաշվետու ժամանակա-
շրջանում
չվերականգնված մնացորդ գումարը հաշվետու ժամանակա-
շրջանի վերջում
Ա 1 2 3 4 5
1 Երևան        
2 Արագածոտն        
3 Արարատ        
4 Արմավիր        
5 Գեղարքունիք        
6 Լոռի        
7 Կոտայք        
8 Շիրակ        
9 Սյունիք        
10 Վայոց Ձոր        
11 Տավուշ        
12 Ընդամենը        

 

Բաժին 2. ՀՀ պետբյուջեի օգտին տուգանքների և քրեական գործերով բռնագանձված գումարների մասին

 

Տողի
հա-
մարը
  Փաստացի բռնագանձված գումարը հաշվետու ժամանակաշրջանում Չվերականգնված մնացորդ գումարը հաշվետու ժամանակաշրջանի վերջում
Ա 1 2 3
1 Երևան    
2 Արագածոտն    
3 Արարատ    
4 Արմավիր    
5 Գեղարքունիք    
6 Լոռի    
7 Կոտայք    
8 Շիրակ    
9 Սյունիք    
10 Վայոց Ձոր    
11 Տավուշ    
12 Ընդամենը    

 

Բաժին 3. Ֆիզիկական և իրավաբանական անձանց օգտին բռնագանձված գումարների մասին

 

Տողի
հա
արը
  Իրավաբանական անձ Ֆիզիկական անձ
փաստացի բռնագանձված գումարը հաշվետու ժամանակա-
շրջանում
չվերականգնված մնացորդ գումարը հաշվեու ժամանակա-
շրջանի վերջում
փաստացի բռնագանձված գումարը հաշվետու ժամանակա-
շրջանում
չվերականգնված մնացորդ գումարը հաշվետու ժամանակա-
շրջանի վերջում
Ա 1 2 3 4 5
1 Երևան        
2 Արագածոտն        
3 Արարատ        
4 Արմավիր        
5 Գեղարքունիք        
6 Լոռի        
7 Կոտայք        
8 Շիրակ        
9 Սյունիք        
10 Վայոց Ձոր        
11 Տավուշ        
12 Ընդամենը        

 

Բաժին 4. Բոլոր կատարողական վարույթներով պետական տուրքերի բռնագանձումների մասին Բաժին 5. Բոլոր կատարողական վարույթներով բռնագանձված գումարների մասին

 

Տողի
հա
արը
  Փաստացի բռնագանձված գումարը հաշվետու ժամանակա-
շրջանում
Չվերա-
կանգնված մնացորդ գումարը հաշվետու ժամանակա-
շրջանի վերջում
  Տողի
հա
արը
  Փաստացի բռնագանձված գումարը հաշվետու ժամանակա-
շրջանում
Չվերա-
կանգնված մնացորդ գումարը հաշվետու ժամանակա-
շրջանի վերջում
Ա 1 2 3 Ա 1 2 3
1 Երևան     1 Երևան    
2 Արագածոտն     2 Արագածոտն    
3 Արարատ     3 Արարատ    
4 Արմավիր     4 Արմավիր    
5 Գեղարքունիք     5 Գեղարքունիք    
6 Լոռի     6 Լոռի    
7 Կոտայք     7 Կոտայք    
8 Շիրակ     8 Շիրակ    
9 Սյունիք     9 Սյունիք    
10 Վայոց Ձոր     10 Վայոց Ձոր    
11 Տավուշ     11 Տավուշ    
12 Ընդամենը     12 Ընդամենը    

 

Բաժին 6. Բոլոր կատարողական վարույթների շարժը

 

Մնացել են հաշվետու ժամանակաշրջանի սկզբում ___________

Ստացվել են հաշվետու ժամանակաշրջանում ______________

Կարճվել և ավարտվել են հաշվետու եռամսյակում ___________

Մնացել են հաշվետու ժամանակաշրջանի վերջում ___________

 


Ղեկավար

Անուն, ազգանուն______________

Կատարող_________________

Պաշտոն____________________

Հեռ._____________

Ստորագրություն______________

___ ___________200__ թ.


Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն