Դեպի վեր

12/01/2007

ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական տեղեկատվությունը 2006 թվականի նոյեմբերի 27-ի «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ (հօ-190-ն) օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի մասին

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ՝

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 66 (521) համարում հրապարակված 2006 թվականի նոյեմբերի 27-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության (ՀՕ-190-Ն) օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ հունվարի 4-ից, թեև օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2007 թվականի հունվարի 1-ը, քանի որ այն ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող նորմեր է պարունակում։

 

Իրավական ակտերի
փորձաքննության
վարչության պետ՝

Կ. Խտրյան

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն