Դեպի վեր

23/10/2007

ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական տեղեկատվությունը ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի «Մի շարք հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ վերանվանելու, ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 2179-ն որոշման մեջ փոփոխություններ և 2002 թվականի հուլիսի 25-ի թիվ 1392-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ 964-ն որոշման ուժի մեջ մտնելու ժամկետի մասին

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ`

Հայաստանի Հանրապետության «Պաշտոնական տեղեկագրի» 2007 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 46 (570) համարում հրապարակված 2007 թվականի հուլիսի 19-ի «Մի շարք հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ վերանվանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 2179-Ն որոշման մեջ փոփոխություններ և 2002 թվականի հուլիսի 25-ի թիվ 1392-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ 964-Ն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը` սեպտեմբերի 13-ից, թեև որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2007 թվականի սեպտեմբերի 1-ը, քանի որ այն ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող նորմեր չի պարունակում:

 

Իրավական ակտերի

փորձաքննության

վարչության պետ`

Կ. ԽՏՐՅԱՆ

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն