Դեպի վեր

08/04/2013

«Պայմանագրային ներդրումային ֆոնդերի պետական հաշվառման կարգը և պայմանները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2012 թվականի N 1590-Ն

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պայմանագրային ներդրումային ֆոնդերի պետական հաշվառման կարգը և պայմանները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 21

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1590-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ  Ե Վ  Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով և պայմաններով սահմանվում են պայմանագրային ներդրումային ֆոնդերի պետական հաշվառման պայմանները և ընթացակարգը:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի պետական ռեգիստրի գործակալությունը (այսուհետ՝ գործակալություն) պայմանագրային ներդրումային ֆոնդի պետական հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից ստացված այդ ֆոնդի կանոնների գրանցման մասին ծանուցման հիման վրա:

3. Գործակալությունը համապատասխան պայմանագրային ներդրումային ֆոնդի պետական հաշվառումն իրականացնում է սույն կարգի և պայմանների 1-ին կետով նախատեսված ծանուցումը թղթային կամ էլեկտրոնային տարբերակով ստանալուց հետո մեկօրյա ժամկետում դրա մասին գրառում կատարելով պետական միասնական գրանցամատյանում և պայմանագրային ներդրումային ֆոնդին տալով պետական հաշվառման հերթական համար:

4. Գործակալության պետական միասնական գրանցամատյանում գրառվում են հետևյալ տեղեկությունները՝

1) պայմանագրային ներդրումային ֆոնդի լրիվ անվանումը.

2) պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման վկայականի համարը.

3) պայմանագրային ներդրումային ֆոնդի պետական հաշվառման համարը.

4) պետական հաշվառման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

5) պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարչի լրիվ ֆիրմային անվանումը և գտնվելու վայրը.

6) պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշման ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն