08/04/2013

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշումը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հունիսի 2011 թվականի N 860-Ն

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 08.11.12 N 1455-Ն)

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանի ստորաբաժանումում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համար բացել արտաբյուջետային հաշիվ` իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու վճարովի ծառայությունների մատուցումից ստացվող ֆինանսական մուտքերի հաշվեգրման նպատակով:

3. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետով նախատեսված արտաբյուջետային հաշվի միջոցները տնօրինվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համաձայնեցված նախահաշվին համապատասխան.

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում սույն կետի 1-ին ենթակետում նշված արտաբյուջետային հաշվի միջոցների գոյացման և տնօրինման մասին հաշվետվություն` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության մեջ ներառելու համար:

4. (կետն ուժը կորցրել է 08.11.12 N 1455-Ն)

4.1. Սույն որոշման N 1 հավելվածում նշված վճարովի ծառայությունները, բացառությամբ N 1 հավելվածի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված ծառայությունների, ստանալու հիմք է անձի կողմից ներկայացված դիմումը, որը պետք է ներառի տվյալներ համապատասխան ծառայության տեսակի, ծառայությունների մատուցման ժամկետի և վճարի չափի մասին: Դիմումին կից պետք է ներկայացվի նաև վճարի կատարումը հավաստող փաստաթուղթ:

(4.1-ին կետը լրաց. 08.11.12 N 1455-Ն)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 28
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 2-ի N 860-Ն որոշման

 

իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման ԵՎ ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ վճարՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ 

NN
ը/կ

Ծառայության տեսակը

Ծառայության
մատուցման
ժամկետը

Վճարի չափը
(դրամ)

1

2

3

4

1.

Հասարակական միավորումների (բացառությամբ կուսակցությունների և կրոնական կազմակերպությունների), հիմնադրամների, ոչ առևտրային իրավաբանական անձանց միությունների, արհեստակցական միությունների, գործատուների միությունների պետական գրանցում (ներառյալ փոփոխությունների գրանցումը, բացառությամբ գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների փոփոխության) կամ գրանցման գրավոր մերժում՝ նշելով մերժման հիմքերը:
Առաջին գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացնելու դեպքում պետական գրանցումն իրականացվում է վճարված գումարին համապատասխան ժամկետներում։

մեկ աշխատանքային օրվա ընթացքում

60000

երեք աշխատանքային օրվա ընթացքում

40000

հինգ աշխատանքային օրվա ընթացքում

30000

2.

Հասարակական միավորումների (բացառությամբ կուսակցությունների և կրոնական կազմակերպությունների), հիմնադրամների, ոչ առևտրային իրավաբանական անձանց միությունների, արհեստակցական միությունների, գործատուների միությունների գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների փոփոխությունների պետական գրանցում կամ գրանցման գրավոր մերժում՝ նշելով մերժման հիմքերը:
Առաջին գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացնելու դեպքում պետական գրանցումը կամ հաշվառումն իրականացվում է վճարված գումարին համապատասխան ժամկետներում։

մեկ աշխատանքային օրվա ընթացքում

10000

երեք աշխատանքային օրվա ընթացքում

5000

3.

Վերակազմակերպումների պետական գրանցում կամ գրանցման գրավոր մերժում՝ նշելով մերժման հիմքերը:
Առաջին գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացնելու դեպքում պետական գրանցումն իրականացվում է վճարված գումարին համապատասխան ժամկետներում։

երկու աշխատանքային օրվա ընթացքում

100000

հինգ աշխատանքային օրվա ընթացքում

50000

4.

Սույն ցանկի 1-ին կետում չնշված ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ կուսակցությունների և կրոնական կազմակերպությունների), ինչպես նաև առևտրային կազմակերպությունների ոչ նմուշային կանոնադրությունների դեպքում՝ պետական գրանցում կամ գրանցման գրավոր մերժում՝ նշելով մերժման հիմքերը: Առաջին գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացնելու դեպքում պետական գրանցումը կամ հաշվառումն իրականացվում է վճարված գումարին համապատասխան ժամկետում:

մեկ աշխատանքային օրվա ընթացքում

30000

5.

Առևտրային կազմակերպությունների նմուշային կանոնադրություն տրամադրելու դեպքում կանոնադրության՝ մեկից ավելի յուրաքանչյուր տարբերակի տրամադրում՝ թղթային եղանակով (չհաշված գործակալությունում պահվող տարբերակը)

 

2000

6.

Իրավաբանական անձանց պետական գրանցման ժամանակ 2-ից ավելի ոչ նմուշային կանոնադրություն ներկայացնելու դեպքում յուրաքանչյուր թղթային եղանակով ներկայացված կանոնադրությունների ուսումնասիրություն և հաստատում

 

2000

7.

Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում պարունակվող տեղեկությունների մասին թղթային եղանակով տեղեկատվության տրամադրում (բացառությամբ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի)

նույն աշխատանքային օրվա ընթացքում

8000

8.

Իրավաբանական անձի կանոնադրության պատճենի տրամադրում (մեկ օրինակ)՝ թղթային եղանակով (յուրաքանչյուր կանոնադրության համար՝ ներառյալ փոփոխությունները)

մեկ աշխատանքային օրվա ընթացքում

10000

9.

Փաստաթղթերի պատճենահանումը և պատճենների տրամադրումը (մինչև 10 էջի պատճենահանումն ու տրամադրումը կատարվում է անվճար)՝

երկու աշխատանքային օրվա ընթացքում

 

1) 11-50 էջ

 

3000

2) 51–100 էջ

 

5000

3) 101 և ավելի էջ

 

5000 և 100 էջը գերազանցող յուրաքանչյուր հավելյալ էջի համար՝ 20

10.

Փաստաթղթերի փոստային առաքում (մինչև 2.5 կգ)՝

   

1) Հայաստանի Հանրապետության տարածքում

 

2000

2) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս

 

20000

11.

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունների ինքնաշխատ եղանակով ստացում՝

մեկ ամսվա համար նախատեսված վճար

 

1) նոտարների համար

 

20000

2) նոտարական պալատի համար

 

1000000

3) Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող և գործող բանկերի, ապահովագրական ընկերությունների, նրանց և օտարերկրյա բանկերի կամ ապահովագրական ընկերությունների մասնաճյուղերի, ներկայացուցչությունների համար

մեկ ամսվա ընթացքում՝ մինչև 40 հարցման դեպքում

100000

մեկ ամսվա ընթացքում՝ 41 կամ ավելի հարցման դեպքում

250000

4) այլ ֆինանսական կազմակերպությունների համար

 

200000

5) շարժական հեռախոսային կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար

 

500000

6) էլեկտրոնային հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների համար

 

200000

7) հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող և ծառայություն մատուցող այլ անձանց համար

 

500000

12.

Փաստաբանների կամ փաստաբանական գրասենյակների կողմից իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի պետական ռեգիստրի գործակալության տեղեկատվական համակարգին միանալը

մեկ ամսվա համար նախատեսված վճար

10000

13.

Իրավաբանական անձանց պետական գրանցման կամ հաշվառման ոլորտում իրավաբանական և հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց մասին տեղեկությունների զետեղում գործակալության սպասարկման մեկ գրասենյակում՝

մեկ ամսվա համար նախատեսված վճար

 

1) իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց համար Երևան քաղաքի սպասարկման որևէ գրասենյակում

 

10000

2) իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց համար մարզային սպասարկման որևէ գրասենյակում

 

5000

3) հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց համար Երևան քաղաքի սպասարկման որևէ գրասենյակում

 

20000

4) հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց համար մարզային սպասարկման որևէ գրասենյակում

 

5000

14.

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքի տրամադրում

մեկ աշխատանքային օրվա ընթացքում

10000

երկու աշխատանքային օրվա ընթացքում

7000

15.

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղման, փոփոխման, լրացման մասին եզրակացության հաստատում կամ մերժում

երեք աշխատանքային օրվա ընթացքում

30000

հինգ աշխատանքային օրվա ընթացքում

20000

տասն աշխատանքային օրվա ընթացքում

10000

16.

Անվան, հայրանվան, ազգանվան փոխման մասին եզրակացության հաստատում կամ մերժում

երեք աշխատանքային օրվա ընթացքում

50000

հինգ աշխատանքային օրվա ընթացքում

30000

տասն աշխատանքային օրվա ընթացքում

20000

17.

Քաղաքացիական կացության ակտի գրանցման վերականգնման մասին եզրակացության հաստատում կամ մերժում

երեք աշխատանքային օրվա ընթացքում

30000

հինգ աշխատանքային օրվա ընթացքում

20000

տասն աշխատանքային օրվա ընթացքում

10000

18.

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնության գրանցման մասին թույլտվության տրամադրում

երկու աշխատանքային օրվա ընթացքում

150000

հինգ աշխատանքային օրվա ընթացքում

120000

յոթ աշխատանքային օրվա ընթացքում

90000

19.

Փաստաթղթի վրա ապոստիլ դնելը

մեկ աշխատանքային օրվա ընթացքում

8000

20.

Ամուսնացող անձանց ցանկությամբ ամուսնության պետական գրանցում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից դուրս

 

50000

 

(հավելվածը խմբ. 11.08.11 N 1194-Ն, լրաց. 10.10.12 N  1268-Ն, խմբ. 08.11.12 N 1455-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 2-ի N 860-Ն որոշման

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ 
(հավելվածն ուժը կորցրել է 08.11.12 N 1455-Ն)