Դեպի վեր

15/05/2013 Տառատեսակի
չափսը
A A A

Դատաիրավական բարեփոխումների ծրագիր 2. Հանրային կարծիքի մոնիտորինգ և հարցումներ. Փուլ 2

      Հետազոտության նախապատմությունը և նպատակները

 ՀԲ Դատաիրավական Բարեփոխումների Երկրորդ Ծրագրի նպատակը Հայաստանում դատաիրավական համակարգի բարելավումն է՝ հետեւյալ միջանկյալ նպատակներին հասնելու միջոցով.

  •  Հայաստանի դատաիրավական համակարգին վարչական, նյութական եւ ունակությունների զարգացման հնարավորությունների տրամադրում համակարգի արդյունավետության, վստահության եւ գործողությունների ու ծառայությունների թափանցիկության բարձրացման նպատակով,
  • Դատաիրավական ծառայությունների վերաբերյալ հասարակական տեղեկացվածության եւ օրենսդրական ու դատաիրավական տեղեկատվության հասանելիության շարունակական բարելավում:

 

 Ծրագիրն օժանդակում է Հայաստանի դատաիրավական համակարգում բարեփոխումների երկրորդ փուլի իրականացմանը, որը սկիզբ է առել Սահմանադրական փոփոխություններից եւ նոր Դատական Օրենսգրքի ընդունումից: Ծրագիրը բաղկացած է հետեւյալ բաղադրիչներից՝ 

Բաղադրիչ 1   –         Դատաիրավական համակարգում կառավարման եւ վարչարարության ուժեղացում՝ բարեփոխված Արդարադատության Խորհրդի, նորաստեղծ Դատական Դեպարտամենտի հնարավորությունների զարգացման խթանման միջոցով:

Բաղադրիչ 2   –         Դատարանների շենքերի վերանորոգում եւ Ծրագրի այս բաղադրիչի ընդլայնում դեպի մարզերը, ինչպես նաեւ Վճռաբեկ Դատարանի նոր շենքային համալիրի ստեղծում Երեւանում:

Բաղադրիչ 3   –         Դատաիրավական համակարգի Վերապատրաստման Կենտրոնին տեխնիկական աջակցության, վերապատրաստման ծառայությունների եւ սարքավորումների տրամադրում:

Բաղադրիչ 4   –         Դատական համակարգի որոշումների իրականացման գործառույթների ուժեղացում Դատական Ակտերի Հարկադիր Կատարման Ծառայությանը տրամադրվող տեխնիկական աջակցության եւ համապատասխան տեղեկատվական համակարգի ներդրման միջոցով:

Բաղադրիչ 5   –         Հայաստանում արբիտրաժի համակարգի զարգացում՝ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունների ներկայացման գործընթացին աջակցելու եւ վերապատրաստման ծառայությունների տրամադրման միջոցով:

Բաղադրիչ 6   –         Հայաստանում օրենսդրական տեղեկատվության հասանելիության եւ հասարակական տեղեկացվածության բարձրացում:

Հաշվետվությունն ամբողջությամբ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն