Դեպի վեր

04/07/2013 Տառատեսակի
չափսը
A A A

ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցված կազմակերպությունների վիճակագրությունը՝ 01.07.2013թ-ի դրությամբ

  Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը քաղաքացիներին և օտարերկրյա ներդրողներին ծառայություններ է մատու­ցում իրավաբանական անձանց պետական գրանցման բնագավառում. իրականացնում է ՀՀ տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց /բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների/, գրանցումը  անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառումն, ինչպես նաև մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների հաշվառումը:

  Գործակալությունն ապահովում է նաև ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնա­կան ինտերնետային կայքի՝ www.azdarar.am, վարումը, էլեկտրոնային ռեգիստրի հետագա զարգացումը, գրանցված իրավաբանական անձանց մասին տեղեկատվության տրամադրումը:

  ՀՀ արդարադատության նախարարությունը, որդեգրելով բաց և թափանցիկ աշխատաոճի սկզբունքը, ներկայացնում է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրանցած  կազմակերպությունների վիճակագրությունը՝ 01.07.2013թ-ի դրությամբ:

  Կից ներկայացվում է նաև սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների   /ՍՊԸ/ գրանցման վերաբերյալ վիճակագրական տվյալներն` անգլերեն թարգմանությամբ:  

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն