Դեպի վեր

15/01/2013 Տառատեսակի
չափսը
A A A

Հաշվետվություն՝ ՀՀ ԱՆ աշխատակազմի 2012 թվականի աշխատանքային գործունեության վերաբերյալ

  Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 1055-Ն որոշմամբ հաստատված ծրագրային միջոցառումներն իրականացվել են սահմանված ժամկետում։

 2012 թվականի ընթացքում Նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել հետևյալ նախագծերը.

  • «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրության նախագիծը
  • ՀՀ Նախագահի 2012թ. հունիսի 30-ի թիվ ՆԿ-96-Ա կարգարդրության միջոցառումների շրջանակներում մշակվել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը
  • «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը
  • ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի թիվ 1055-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի 80-րդ կետով նախատեսված միջոցառման շրջանակներում մշակվել է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հաշվետվությունն ամբողջությամբ:
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն