08/09/2015

Ռոզա Ասատրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի N 454-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 454-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 

«07» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2015 Թ.                                                                                                                                                                              ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ 

 

 

ՌՈԶԱ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով և 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1917-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 12-րդ կետի զ ենթակետը և Ռ. Ասատրյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի օգնական  Ռոզա Վանիկի Ասատրյանին 2015 թվականի սեպտեմբերի 7-ից ազատել զբաղեցրած պաշտոնից:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել վերջնահաշվարկի կատարումը: