Վիգեն Քոչարյան
Նախարարի տեղակալ
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
4 մայիսի 1972, ք. Երևան
Աշխատանքային գործունեություն
Երևանի պետական համալսարան
1996 – 2006, Սահմանադրական և միջազգային իրավունքի դասախոս, դոցենտ
2006 – 2015, Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի հիմնադիր վարիչ
Հայաստանի Հանրապետության իրավաբանների միություն / ասոցիացիա`
1998 -2008, գործադիր տնօրեն
2008 -2015, փոխնախագահ
ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով `
1999-2003, հանձնաժողովի անդամ
Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային եվրոպական կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտե, Եվրոպայի խորհուրդ`
2004 -2008, Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անդամ
Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողով, Եվրոպայի խորհուրդ `
2001-2015, Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անդամ
Կրթություն
Երևանի պետական համալսարան (Երևան, Հայաստան), 1988 – 1993, Իրավագիտության ֆակուլտետ, դիպլոմ գերազանցությամբ
Երևանի պետական համալսարան (Երևան, Հայաստան), 1993 – 1996, Իրավագիտության ֆակուլտետ, ասպիրանտուրա
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան (Սանկտ Պետերբուրգ, ՌԴ), 1996, Իրավաբանական գիտությունների թեկնածու
Կալիֆորնիայի համալսարան / Բերկլի (Բերկլի, ԱՄՆ), 1999 թ. Երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագիր,
Կենտրոնական եվրոպական համալսարան (Բուդապեշտ, Հունգարիա), 2000 թ. Սամանադրական և իրավական քաղաքականության ինստիտուտ,
Քեմբրիջի համալսարան (Քեմբրիջ, Միացյալ Թագավորություն), 2001 թ. հրավիրված հետազոտող
Հրատարակություններ և այլ աշխատանքներ
Հեղինակել է 42 գիտական աշխատություններ, այդ թվում մենագրություններ, գրքեր և դասագրքերը:
Այլ տեղեկությունները
Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն
Զինապարտ, պահեստի լեյտենանտ
Ամուսնացած է, ունի 3 երեխա
Արդարադատության նախարարի տեղակալը Նախարարի հրամանով համակարգում է Նախարարության հետևյալ աշխատանքները.
ա) Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի համակարգման և դրանց իրականացման ապահովման,
բ) միջպետական հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերի իրավական պաշտպանության աշխատանքներին մասնակցության,
գ) «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Նախարարության լիազորությունների շրջանակներում միջազգային պայմանագրերի հետ կապված լիազորությունների իրականացման,
դ) Հայաստանի Հանրապետության ինտեգրացիոն գործընթացների իրավական ապահովման աշխատանքների համակարգման,
ե) քաղաքացիական և քրեական գործերով իրավական փոխօգնության, դատապարտյալների փոխանցման ոլորտի համակարգման,
զ) այլ պետությունների, միջազգային դոնոր և վարկատու կազմակերպությունների հետ համագործակցության և համատեղ իրականացվող ծրագրերի ապահովման և ընդհանուր համակարգման,
է) «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության քաղաքականության և զարգացման ծրագրերի մշակման ապահովման.
4) Նախարարի տեղակալ Վ. Քոչարյանը իրեն հանձնարարված բնագավառներում համապատասխան աշխատանքների համակարգումն իրականացնում է` Նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության, իրավական փոխօգնության վարչության, ինչպես նաև Նախարարության համակարգում գործող Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով.
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի իրավասությունը՝ նախարարության կանոնադրությամբ
Նախարարի տեղակալը՝
1) գործում է նախարարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.
2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, գործակալություններին, ենթակա մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է նախարարի հանձնարարականները, ապահովում է վերջիններիս կողմից նախարարի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.
3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.
4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարին ներկայացնում է առաջարկություններ.
5) իրականացնում է նախարարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:
6) Նախարարի տեղակալն ունի օգնական: Նախարարի տեղակալն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Նախարարի տեղակալի օգնականն անմիջական հաշվետու է նախարարի տեղակալին: