Հայտարարություն՝ Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի կազմակերպամեթոդական բաժնի փորձագետ ներգրավելու համար

27/01/2022

Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի կազմակերպամեթոդական բաժնի փորձագետ ներգրավելու համար

 

  1. 1.     Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

 

Փորձագետ ներգրավելու նպատակն է Պրոբացիայի ծառայության  գործունեության ոլորտում մեթոդական ուղեցույցների մշակումը, Պրոբացիայի ծառայության միջազգային իրավական փորձի ուսումնասիրությունը, «Պրոբացիայի մասին» օրենքի վերանայման և շահառուների հետ տարվող աշխատանքներում իրավական աջակցության ցուցաբերման իրականացումը:

 

2.  Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մինչև 6 (վեց) ամիս:

3. Փորձագետի պարտականությունները՝

 

  • առկա խնդիրների վերհանում և դրանց քարտեզագրում,
  • առկա խնդիրների լուծմանն ուղղված համապատասխան առաջարկների ներկայացում,
  • իրականացնում է Պրոբացիայի ծառայության միջազգային իրավական փորձի ուսումնասիրություն, ըստ անհրաժեշտության, ներկայացնելով առաջարկություններ «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխությունների կատարման վերաբերյալ,
  • աջակցում է Պրոբացիայի ծառայության մեթոդական ուղեցույցների մշակման աշխատանքներին:

     Բարեխղջորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:  

  

4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝

 

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
  • հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ,
  • իրավական ակտերի նախագծերի մշակման կարողություններ և հմտություններ,
  • տիրապետում է հայերեն լեզվին (պարտադիր) և ռուսերեն կամ անգլերեն լեզվին  (ազատ),
  • տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն,
  • հաշվետվությունների մշակման ունակություն,
  • թիմային աշխատանքի ունակություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

  5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

 

2022 թ. փետրվարի 2-ը ներառյալ:

 

6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

      ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 23, հեռ. (010) 44-09-27

     

7.  Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

 

  • դիմում՝ (ձևը կցվում է),
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի     13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

9.  Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:

 

10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ hr@moj.am:

11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.moj.am/)

 Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝  ժամը 1000-1200 և  1430-1700-ը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 010-59-40-58/: