Հրավեր՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար

14/02/2022

Հարգելի՛ լրատվամիջոցներ,

ՀՀ արդարադատության նախարարությունը փետրվարի 17-ին, ժամը՝ 15։00-ին, Վանաձոր քաղաքում՝ «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գրասենյակի տարածքում (հասցեն՝ Տիգրան Մեծի 18) կգործարկի Քաղաքացիական կենտրոն (նախկինում՝ Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ)։

Քաղաքացիական կենտրոնը Լոռու մարզի բնակիչներին հնարավորություն կտա մեկ վայրում ստանալ բազմաթիվ ծառայություններ՝ ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ կադաստրի կոմիտեի ոլորտներում։

Քաղաքացիական կենտրոնի բացմանը կմասնակցեն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ինչպես նաև մյուս գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները։

Լրատվամիջոցների տեղափոխումը երկկողմանի կապահովվի։ Խնդրում ենք դիմել արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանին, զանգահարելով՝ +374 10 59 40 60։

Հարգելի՛ լրագրողներ, խնդրում ենք կապ հաստատել մինչև փետրվարի 15-ը, ժամը՝ 16։00։