Հրավեր՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար

12/04/2022

Հարգելի՛ գործընկերներ,

Արդարադատության նախարարությունը «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպում է համաժողով՝ «Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի նոր ռազմավարության հիմնախնդիրներ» թեմայով։

Համաժողովը տեղի կունենա ապրիլի 13-ին ժամը՝ 16։00-ին,  Հոլիդեյ Ինն Երևան (Ամիրյան փող., 2 շենք) հյուրանոցի «Տարսոն» սրահում։

Սիրով հրավիրում ենք լուսաբանման։