Դեպի վեր

Հայտարարություն՝ Իրավաբան-իրավական նույնականացնողի թափուր հաստիքի

03/12/2018

Աշխատաժամանակը՝ լրիվ կամ ոչ լրիվ դրույք (ազատ գրաֆիկով աշխատանքի համար խնդրում ենք չդիմել)

Պայմանագրի ժամկետը՝ անորոշ, երեք ամիս փորձաշրջանով

Աշխատանքի նկարագիր՝ իրավաբան - իրավական նույնականացնողը պատասխանատու է թարգմանված ՀՀ, ԵՄ, ԵԱՏՄ և այլ իրավական ակտերի, միջազգային պայմանագրերի, ՄԻԵԴ վճիռների, դատական ակտերի և ՀՀ միջազգային հանձնառություններին վերաբերող իրավական այլ փաստաթղթերի իրավական վերանայման համար:

Պարտականությունները և լիազորությունները՝

  • թարգմանված իրավական փաստաթղթերի իրավական վերանայում,
  • թարգմանված իրավական ակտերի լեզվաբանական գնահատում՝ օրենսդրական տեխնիկայի կանոնների հետ համապատասխանության մասով,
  • աջակցություն թարգմանիչներին և եզրաբաններին իրավական համապատասխանեցման ենթակա միջազգային և ԵՄ/ԵԱՏՄ վերազգային իրավական հասկացությունների տեղայնացման հարցում,
  • մասնակցություն եզրաբանական նյութերի, շտեմարանների, ձեռնարկների մշակման աշխատանքներին:

Պահանջվող որակավորումը և հմտությունները՝

  • իրավաբանության ոլորտում բարձրագույն կրթություն (ավարտական ուսումնական տարվա ուսանողները նույնպես կարող են դիմել),
  • ՀՀ իրավական համակարգի, ներառյալ հանրային և մասնավոր իրավունքի հիմնական ճյուղերի գերազանց իմացություն,
  • իրավական հետազոտության գերազանց հմտություններ, համեմատական-իրավական վերլուծության գերազանց հմտություններ,
  • միջազգային հանրային իրավունքի և ՀՀ օրենսդրության մաս կազմող միջազգային իրավական գործիքների (ՄԱԿ, ԵՄ, ԵԱՏՄ) իմացությունը կհամարվի առավելություն,
  • իրավալեզվաբանական վերլուծության, միջազգային և ԵՄ/ԵԱՏՄ օրենսդրության և օրենսդրական տեխնիկայի իմացությունը կհամարվի առավելություն,
  • անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է,
  • արտերկրի բարձրագույն ուսումնական հաստատությունում ստացած որակավորումը կամ մասնագիտացումը կհամարվի առավելություն,
  • մասնագիտական աշխատանքային փորձը կհամարվի առավելություն,
  • թարգմանության բնագավառում աշխատանքային փորձը կհամարվի առավելություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Աշխատավարձը՝ մրցակցային և հիմնված փորձի վրա, պետական աշխատողի համար նախատեսված սոցիալական փաթեթ:

Դիմելու համար պահանջվող փաստաթղթերն են՝

  • կենսագրական (CV)՝ հայերենով կամ անգլերենով,
  • բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն, իսկ ավարտական ուսումնական տարվա ուսանողների պարագայում՝ բարձրագույն ուսումնական հաստատությունից տեղեկանք,
  • նույնականացման քարտի պատճեն կամ անձնագրի և սոցիալական քարտի պատճենները (բացակայության դեպքում՝ տեղեկանքի պատճեն)

Փաստաթղթերն ուղարկել mzargaryan@translation-centre.am էլեկտրոնային հասցեով կամ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ` Հալաբյան 41ա հասցեով, ժամը 10։00-ից մինչև 18։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Փաստաթղթային փուլն անցած դիմորդները կմասնակցեն գրավոր թեստավորման (անգլերենի իմացություն, իրավական գիտելիքներ, իրավական վերանայման հմտություններ), իսկ թեստավորման արդյունքում ամենաբարձր միավորներ ստացած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 28.12.2018թ.:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն