Դեպի վեր

Հայտարարություն՝ ՀՀ ԱՆ Վերահսկողական ծառայության առաջին բաժնի պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ

19/02/2019

Վերահսկողական ծառայության առաջին բաժնի պետ (ծածկագիր՝ 14-2.2-130) 

 

1) Ծառայության պետին է ներկայացնում տեղեկանքներ և եզրակացություններ դատական գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված այնպիսի խախտումների վերաբերյալ, որոնք օրենքի համաձայն կարող են հիմք հանդիսանալ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով միջնորդություն ներկայացնելու համար.

2) կարգապահական վարույթի շրջանակներում դատական գործի նյութերի ուսումնասիրության նպատակով Ծառայության պետի հանձնարարությամբ կազմակերպում է դատարաններից օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով քրեական, քաղաքացիական, վարչական կամ ցանկացած այլ գործեր, դրանց վերաբերյալ տեղեկանքներ ու այլ անհրաժեշտ նյութեր պահանջելու և ստանալու աշխատանքները, ինչպես նաև կարգապահական վարույթի շրջանակներում օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերով դատարաններում դատական գործի նյութերի ուսումնասիրությունները՝ ներառյալ դրա պատճենները (ձայնագրությունները) ստանալու աշխատանքները.

3) Ծառայության պետին է ներկայացնում առաջարկություններ ուսումնասիրության և վերլուծության արդյունքներով հայտնաբերված՝ դատարանների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերաբերյալ.

4) Ծառայության պետի հանձնարարությամբ կազմակերպում է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար անհրաժեշտ նյութերի և փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքները.

5) կազմում և Ծառայության պետին է ներկայացնում եզրակացության կամ տեղեկանքի նախագիծ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ հարուցված կարգապահական վարույթը կարճելու վերաբերյալ.

6) կազմակերպում է կարգապահական վարույթ հարուցելու կամ կարգապահական վարույթը կարճելու վերաբերյալ Արդարադատության խորհուրդ ուղարկվող փաստաթղթերի նախագծերի կազմման աշխատանքների իրականացումը.

7) կարգապահական վարույթի շրջանակներում կազմակերպում է վկաների հրավիրելու և լսելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կարգապահական վարույթ հարուցելու առիթ հանդիսացած դիմում ներկայացրած անձից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ու պաշտոնատար անձանցից լրացուցիչ պարզաբանումներ և անհրաժեշտ այլ նյութեր պահանջելու և ստանալու աշխատանքների իրականացումը.

8) Ծառայության պետի հանձնարարությամբ կարգապահական վարույթի շրջանակներում դատավորից պահանջում է գրավոր բացատրություններ.

9) Ծառայության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.

10) Ծառայության պետին առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.

11) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.

12) Ծառայության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.

13) Ծառայության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.

14) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

15) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.

16) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

17) Ծառայության պետի, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.

18) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Գլխավոր քարտուղարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց« մասնագետների և փորձագետների.

19) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.

20) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններից բխող այլ գործառույթներ:

 

  1. 1.    Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝  
  • Իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքայինստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.
  • տիրապետում է ռուսերենին կամ անգլերենին (ազատ).
  • սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված  իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2),

 

  1. 2.   Ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացման ժամկետը՝

Ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:

 

  1. 3.   Դիմումների ընդունման վերջին ժամկետն  է՝

<<22>> փետրվարի  2019թ. 

  1. 4.   Աշխատավարձի չափը՝
    1. 5.    256 623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ:
    2. 6.          Աշխատանքի վայրը ՝

ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8:

  1. 7.   Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

 

  • դիմում` համապատասխան ձևաչափով ((ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը՝ բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

  1. 8.   ՀՀ քաղաքացին  փաստաթղթերը հանձնում է՝

 

  • անձամբ՝ ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 1000-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի  անձնակազմի կառավարման վարչություն /ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-56/:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն