Դեպի վեր

ՀՀ ԱՆ քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

02/04/2019

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Երևան քաղաքի սպասարկման բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 14-3.2-262)  

 1)           իրականացնում է գրանցման, ստեղծման համար անհրաժեշտ փաստաթղթերի նմուշային ձևերը քաղաքացիներին տրամադրելու աշխատանքները.

2)            իրականացնում է քաղաքացիների դիմումների և անհրաժեշտ այլ փաստաթղթերի՝ էլեկտրոնային ավտոմատացված համակարգ մուտքագրման աշխատանքներ, ինչպես նաև պետական գրանցման համար Բաժին ներկայացված փաստաթղթերի փոխանցումը պետական գրանցումն իրականացնող ստորաբաժանմանը.

3)            մասնակցում է պետական գրանցման վկայականների, դրանց ներդիրների և համապատասխան տեղեկանքների, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրերի տպագրման աշխատանքներին՝ էլեկտրոնային ավտոմատացված համակարգի միջոցով.

4)           մասնակցում է անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, պետական հաշվառման տվյալների փոփոխության, հաշվառումից հանելու աշխատանքներին՝  գրանցման ավտոմատացված համակարգի միջոցով.

5)            սահմանված կարգով մասնակցում է իրավաբանական անձանց էլեկտրոնային պետական գրանցամատյանից տեղեկությունների տրամադրման աշխատանքներին.

6)           իրականացնում է առևտրային կազմակերպությունների ֆիրմային անվանումների գրանցման հետ կապված աշխատանքները՝ էլեկտրոնային ավտոմատացված համակարգի միջոցով.

7)            իրականացնում է իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների, անհատ ձեռնարկատերերի գրանցված փաստաթղթերի արխիվացման աշխատանքները՝ էլեկտրոնային ավտոմատացված համակարգում.

8)           մասնակցում է ընդհանուր խորհրդատվությանը իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման վերաբերյալ.

9)            Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր.

10)          Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.

11)           իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.

12)             Բաժնի պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է զեկուցագրեր՝ իր կողմից սպասարկվող     ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում կատարվող աշխատանքների վիճակի մասին.

13)        իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

 

  1. 1.    Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝  
  • բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
  • պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված  իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2),

 

  1. 2.   Ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացման ժամկետը՝

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

 

  1. 3.   Դիմումների ընդունման վերջին ժամկետն  է՝

<<05>>  ապրիլի  2019թ.: 

  1. 4.   Աշխատավարձի չափը՝
    1. 5.    150 799 (Մեկ հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) ՀՀ դրամ:
    2. 6.     Աշխատանքի վայրը ՝

ՀՀ, ք. Երևան, Կոմիտաս 49/3:

  1. 7.   Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

 

  • դիմում` համապատասխան ձևաչափով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը՝ բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

  1. 8.   ՀՀ քաղաքացին  փաստաթղթերը հանձնում է՝

 

  • անձամբ՝ ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 1000-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի  անձնակազմի կառավարման վարչություն /ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-56/:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն