Դեպի վեր

ՀՀ ԱՆ քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

17/04/2019

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության քրեական և վարչական գործերով բաժնի պետի (ծածկագիր՝ 14-2.2-23)

 ա) Վարչության պետին ներկայացնում է առաջարկություններ Հայաստանի Հանրապետության դեմ քրեական կամ վարչական գործերով եվրոպական դատարան ներկայացված բողոքների հետ կապված պատասխանների նախագծեր մշակելու և դրանց ընթացք տալու անհրաժեշտության վերաբերյալ.

բ) կազմում է և Վարչության պետին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշման վերաբերյալ նախագիծ` եվրոպական դատարան ներկայացված բողոքի կապակցությամբ.

գ) կազմում և Վարչության պետին է ներկայացնում առաջարկություն` քրեական կամ վարչական գործերով կողմի հետ հաշտության համաձայնության գալու ուղիների վերաբերյալ.

դ) ապահովում է եվրոպական դատարանի հետ կապերին առնչվող փաստաթղթեր մշակելու և դրանց ընթացք տալու վերաբերյալ աշխատանքների իրականացումը.

ե) ապահովում է Վարչության կողմից միջազգային համագործակցության շրջանակներում կազմակերպվող սեմինարների արձանագրությունների կազմման աշխատանքները.

զ) ապահովում է Եվրոպական դատարանի հետ կապերին առնչվող փաստաթղթերի և նամակագրության թարգմանությունների հետ կապված աշխատանքների իրականացումը.

է) ապահովում է միջազգային համագործակցության շրջանակներում կազմակերպվող սեմինարների, փորձագիտական և այլ հանդիպումների կազմակերպչական աշխատանքների իրականացումը..

ը) կազմակերպում և ղեկավարում է Բաժնի գծով վարվող գործավարությունը, առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետի` Բաժնի գործավարության կարգի սահմանման և բարելավման հարցերով.

թ) Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.

 ժ) Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենքներ ընդունելու անհրաժեշտության վերաբերյալ.

ժա)  վերահսկում է Բաժնի աշխատողներին տրված հանձնարարականների կատարման ժամկետների պահպանումը.

 ժբ)  Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.

    ժգ) Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում` իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.

   (ժդ կետն ուժը կորցրած է ճանաչվել)

   ժե) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.

   ժզ) Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.

        ժէ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր

         ժը)  ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.

         ժթ) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ. 

          ի) Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ` Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.

        իա) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Վարչության պետի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների

          իբ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։

 

  1. 1.    Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
  • իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն  կրթություն, քաղաքացիական ծառայության  առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու  տարվա ստաժ, կամ կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,կամ գիտականաստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում:
  • տիրապետում է անգլերենին, կամ ֆրանսերենին, կամ գերմաներենին (ազատ):
  • սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի բ-ը ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված  իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

 

  1. 2.   Ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացման ժամկետը՝

Ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:

 

  1. 3.   Դիմումների ընդունման վերջին ժամկետն  է՝

<<22>>  ապրիլի  2019թ.

  1. 4.   Աշխատավարձի չափը՝
    1. 5.    256 623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ:
    2. 6.          Աշխատանքի վայրը ՝

ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8:

  1. 7.   Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

 

  • դիմում` համապատասխան ձևաչափով ((ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը՝ բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

  1. 8.   ՀՀ քաղաքացին  փաստաթղթերը հանձնում է՝

 

  • անձամբ՝ ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 1000-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-56/:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն