Դեպի վեր

Հայտարարություն՝ ՀՀ ԱՆ փորձագետ ներգրավելու համար

29/08/2019

Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության  փորձագետ

 

  1. 1.     Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

 

      Եվրոպայի խորհրդի «Վերջ երեխայի սեռական առցանց շահագործմանը և բռնությանը» վերտառությամբ ծրագրից (այսուհետ՝ Ծրագիր) բխող միջոցառումների իրականացման համար փորձագետի ներգրավումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2019 թվականի մարտի 4-ին Ստրասբուրգում Հայաստանի Հանրապետությունն ընտրվել է և ընդգրկվել Ծրագրի պիլոտային 3 երկրների շարքում։  Ծրագրի նպատակն է զարգացնել երեխայի սեռական առցանց շահագործման և բռնության դեմ պայքարի ոլորտում շահառու պետությունների կարողությունները:

 

2.Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝  2 տարի:

 

3. Փորձագետի պարտականությունները՝

 

ա. ներպետական մակարդակում առկա խնդիրների վերհանում և դրանց քարտեզագրում.

բ. առկա խնդիրների լուծմանն ուղղված համապատասխան առաջարկների ներկայացում.

գ. ներպետական օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով՝ իրավական ակտերի նախագծերի մշակում.

դ. երեխաների սեռական առցանց շահագործմանը և բռնությանը դեմ պայքարի շրջանակում շահագրգիռ մարմինների համագործակցության խթանում.

ե. իրավակիրառ մարմինների կարողությունների զարգացում, ինչպես նաև հասարակության իրազեկման բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացում:

  Բարեխղջորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:     

 

4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝

 

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • իրավական ակտերի նախագծերի մշակման կարողություններ և հմտություններ,
  • վերապատրաստման ոլորտում աշխատանքային ծրագրերի մշակման առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
  • անչափահասների արդարադատության ոլորտին վերաբերող օրենսդրության, ինչպես նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների իմացություն,
  • հայերենի (պարտադիր), ռուսերենի և անգլերենի ազատ իմացություն,
  • տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն.
  • հաշվետվությունների մշակման ունակություն,
  • թիմային աշխատանքի ունակություն.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

 

03 սեպտեմբերի 2019թ.

 

6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

    ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58:

     Էլ. փոստ՝ expert14@moj.am:

 

 

7.  Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելո ւ, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

 

8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

 

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
  • հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

9.  Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի  ուսումնասիրություն:

 

10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:

 

     Դիմումները  ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 930-ից մինչև 1230,  բացի շաբաթ և կիրակի օրերից:

 

 

Լրացուցիչ  տեղեկություններ  ստանալու համար կարող  են  դիմել   ՀՀ արդարադատության նախարարության  անձնակազմի կառավարման վարչություն  /հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ,  հեռ. 010-59-40-58/:

 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն