ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. նոտարների թեկնածուների որակավորման ստուգման մասնակիցների ցանկն ու ձևանմուշը

09/04/2014

 ՀՀ արդարադատության նախարարության նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2014 թվականի ապրիլի 8-ի նիստում ուսումնասիրել և ամփոփել է նոտարների որակավորման ստուգման թեկնածուների դիմումները: Հանձնաժողովը ուսումնասիրել է նոտարների որակավորման քննությունների դիմողների գործերը, քննարկել նոտարական քննությունների թեստավորման փուլի իրականացման հետ կապված մի շարք հարցեր: Նիստի ընթացքում հաստատվել է նոտարների որակավորման ստուգումների մասնակիցների ցանկը (49 դիմում), իսկ նախնական ուսումնասիրության արդյունքում օրենքով առաջադրված պահանջներին չհամապատասխանած թվով 5 դիմումներ ներկայացնող թեկնածուներին որոշվել է մերժել դիմումը: Հանձնաժողովը հաստատել է նաև որակավորման ստուգման թեստավորման փուլի անցկացման վայրը՝ ք. Երևան, Հալաբյան 41ա, 14-րդ հարկ, և ապրիլի 19-ին  ժամը ըստ խմբերի՝ առաջին խմբի համար առավոտյան տասին (10:00), երկրորդ խմբի համար՝ ժամը տասներեքն անց երեսուն (13:30):   Նիստի ընթացքում հանձնաժողովը որոշել է հրապարակել թեստերի ձևանմուշը: Թեստի յուրաքանչյուր հարցին ճիշտ պատասխանելու դեպքում դիմորդը կստանա մեկ միավոր, սխալ պատասխանի, կամ մեկից ավել պատասխաններ նշելու դեպքում նշված հարցի համար դիմորդը կստանա զրո միավոր: Թեստային ձևանմուշն ու նոտարների որակավորման ստուգումների մասնակիցների ցանկը՝ այստեղ: