Հայտարարություն՝ Արդարադատության նախարարությունում փորձագետ ներգրավելու համար

05/03/2020

  Իրավական ակտերի փորձաքննության գործակալության փորձագետ

 1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝ 

  Փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2019թ. հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին»           N 1441-Լ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող 2019-2020 թվականների գործողությունների ծրագրի     14-րդ կետով սնանկության համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով Արդարադատության նախարարությանը տրված հանձնարարականով՝ մշակել սնանկության վարույթում գույքի վաճառքի իրականացման կարգը սահմանող Կառավարության որոշման նախագիծ, ինչպես նաև մշակել գույքի հայտարարագրման ձևանմուշներ, ներդնել գույքագրման և գնահատման գործընթացի նկատմամբ վերահսկողական մեխանիզմներ: 

2. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝  

     պայմանագիր կնքելու օրվանից 1 /մեկ/ տարի ժամանակահատվածով: 

3. Փորձագետի պարտականությունները՝ 

  • վերոհիշյալ հանձնարարականի համատեքստում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
  • վերոհիշյալ հանձնարարականի շրջանակներում իրավական ակտերի նախագծերի մշակում,
  • վերոհիշյալ հանձնարարականի շրջանակներում պետական մարմիների կողմից ստացված իրավական ակտերի փորձաքննության իրականացում,
  • իրավական փորձաքննության ենթարկված իրավական ակտերի վերաբերյալ եզրակացությունների նախապատրաստում,
  • ընդունված իրավական ակտերի վերաբերյալ ուղեցույցների մշակում,
  • հայեցակարգերի, կանոնակարգերի և միջոցառումների ծրագրերի առաջարկների մշակում: 

Բարեխղջորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:

 4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝ 

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
    • իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
    • ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրության ոլորտում իրավական ակտերի մշակման հմտություն.
    • տիրապետում է հայերենին
    • տիրապետում է ռուսերեն կամ անգլերեն լեզուներին (գերազանց),
    • ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն: 

5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 

«10» մարտի  2020թ. 

6. Աշխատանքի վայրը՝  ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58:

    Էլ. փոստ՝ expert14@moj.am

7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում: 

8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝ 

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով,
  • հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները: 

9.   Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի  ուսումնասիրություն: 

10.   Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր /կամ նույնականացման քարտ/ և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին: 

11.    Դիմումների ընդունման հասցեն է՝ Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ,  հեռ. 010-59-40-58/: 

 Դիմումները  ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 930-ից մինչև 1230,  բացի շաբաթ և կիրակի օրերից: 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն  /հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ,  հեռ. 010-59-40-58/: