Դեպի վեր

Գնումների մասնագետ է անհրաժեշտ

10/09/2014

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին անհրաժեշտ է գնումների մասնագետ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ`

Գնումների մասնագետը պատասխանատու է լինելու ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գնումների իրականացման կազմակերպման համար՝ ինչպես նախատեսված է գնումների պլանում, որը ժամանակ առ ժամանակ թարմացվում և համաձայնեցվում է Համաշխարհային Բանկի հետ՝ Համաշխարհային Բանկի գնումների Ուղեցույցի և Գրանտային համաձայնագրով սահմանված դրույթների համաձայն:

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

1. Կազմել գնումների պլանը (գնումների մեթոդ, տիպեր, քանակներ, արժեքներ, մատակարարման պահանջներ, աղբյուրներ և այլն) և հսկել դրա իրականացումը:

2. Թարմացնել ծրագրի կարիքների վրա հիմնված գնումների պլանը և ուղարկել Համաշխարհային Բանկ՝ վերանայման և հաստատման

3. Վերանայել տեխնիկական պահանջները/գնումների տեսանկյունից տեխնիկական առաջադրանքները:

4. Պատրաստել մրցութային փաստաթղթերի՝ Համաշխարհային Բանկի Գնումների Փաստաթղթերի Ստանդարտի համաձայն: Ստանալ Բանկի պարտադիր հաստատումը: Պոտենցիալ հայտատուներին տրամադրել մրցութային փաստաթղթերը:

5. Բացահայտել աղբյուրները և անհրաժեշտության դեպքում հայտարարելու միջոցով նախապատրաստել մրցութային հնարավորությունների ծանուցում:

6. Աջակցել գնահատման հանձնաժողովի անդամներին տեխնիկական նպատակների գնահատման գործընթացում՝ մրցութային փաստաթղթերի պահանջների համապատասխան:

7. Աջակցել գնահատման հանձնաժողովին՝ պայմանագրի շնորհման համար, գնահատման զեկույցների և առաջարկությունների նախապատրաստման գործընթացում:

8. Ներկայացնել պայմանագրերի պատճեները Համաշխարհային Բանկին՝ պայմանագրերի նախնական վերանայման համար:

9. Պատրաստել և ամփոփել առաջադրանքի համար առաջարկներ ներկայացնելու հրավերների փաթեթը:

10. Յուրաքանչյուր գործընթացի համար գնումների կարգավիճակի վերաբերյալ զեկուցել Տնօրենին:

11. Պահեստավորել և պահպանել բոլոր փաստաթղթերի արձանագրությունները՝ ստուգումների և Համաշխարհային Բանկի գրությունների վերանայման համար:

12. Պայմանագրի կառավարում, որը ներառում է պայմանագրի իրականցման ճշգրտության ստուգումը և հաստատումը, պայմանագրով սահմանված ժամկետի ավարտի ստուգում, և

13. Պայմանագրի շնորհման հրապարակումը: 

ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ՝ 
  • Բարձրագույն կրթություն հետևյալ ոլորտներից որևէ մեկում՝ տնտեսագիտություն, հանրային կառավարում կամ իրավագիտություն կամ ցանկացած համապատասխան ոլորտում:
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ պետական գնումների կամ ՀԲ-ի և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերի ոլորտում:
  • Միջազգային և պետական գնումների կարգավորման և գործընթացների վերաբերյալ գիտելիքներ, գնումների ոլորտում հիմնարար փորձառություն (տեղական/միջազգային), որը ներառում է մրցույթի կազմակերպում, պայմանագրի շնորհում, ապրանքների ներմուծում:
  • Գնումների ոլորտում հատուկ վերապատրաստումը Համաշխարհային Բանկի կանոններին համապատասխան կդիտվի որպես առավելություն:
  • Հաղորդակցվելու, բանակցելու, վերլուծելու, զեկույցներ և հաշվետվություններ մշակելու և ներկայացնելու կարողություն:
  • Անգլերենի գերազանց իմացություն:
  • Ծավալուն համակարգչային գիտելիքներ, մասնավորապես՝ MS Word և Excel: 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ / ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ`

Գնումների կարգավիճակի զեկուցումը ԴԾԻԳ տնօրենին, Գնումների Գլխավոր Մասնագետին՝ ինչպես պահանջվում է: 

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

25 հոկտեմբերի, 2014 թվական 

Ինքնակենսագրությունն ուղարկել «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն՝ Գ. Խաչատրյանին՝ georgi.khachatryan@justice.am էլ. հասցեով:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն