Տեղեկատվություն` Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի համակարգող խորհրդում հասարակական կազմակերպությունների ընտրության մրցույթի արդյունքների վերաբերյալ
02/07/2020
Արդարադատության նախարարությունն ամփոփում է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի համակարգող խորհրդում հասարակական կազմակերպությունների ընտրության մրցույթի արդյունքները
2020 թվականի մարտի 2-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի անհատական կազմը, գործունեության կարգը և հաշվետվությունների ներկայացման ձևաչափը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի N 282-Ա որոշման համաձայն՝ Խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների (այսուհետ՝ ՀԿ) ներգրավման մրցույթի երկրորդ փուլն անցած ՀԿ-ների թեկնածուներին քննարկում, առաջարկում և ընտրում է Խորհուրդը։
Հաշվի առնելով COVID-19-ով պայմանավորված իրավիճակը` Խորհրդի առաջին նիստն անցկացվել է գրավոր ընթացակարգով (նիստի արձանագրությունը հասանելի է հետևյալ հղումով՝ http://www.e-rights.am/?app=AppSiteDocument&companyDocumentCategoryID=9 ), որի արդյունքներով Խորհրդի կազմում ընտրվել են հետևյալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝
- Եվրասիա համագործակցության հիմնադրամ;
- Կանանց ռեսուրսային կենտրոն;
- Բաց հասարակության հիմնադրամներ;
- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ;
- Խաղաղության երկխոսություն;
- Իրավունքի զարգացման կենտրոն;
- Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների:
Նախարարությունը շնորհակալություն է հայտնում Խորհրդի կազմում ներգրավելու հայտ ներկայացրած բոլոր հասարակական կազմակերպություններին և վերահաստատում իր պատրաստակամությունը իրականացնելու ռազմավարությամբ և գործողությունների ծրագրով ամրագրված միջոցառումները հասարակական կազմակերպությունների հետ գործուն համագործակցության և վերջիններիս ակտիվ ներգրավման միջոցով։