Դեպի վեր

Հայտարարություն՝ Արդարադատության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

15/09/2020 Տառատեսակի
չափսը
A A A

Տնօրենն՝

Օրենքով, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով, ինչպես նաև «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է պետական կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն` օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրի պահանջները

չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: 

 

          Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1) բարձրագույն կրթություն.

2) հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան (արխիվային գործ) բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն,  ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, ՀՀ աշխատանքային օրենսգիրք, Հարկային օրենսգիրք, «Գնումների մասին» ՀՀ օրենք, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք,  ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշում, համապատասխան ոլորտի ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր).

4) պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն.

5) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

6) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.

7) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

8) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.

9) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.

10) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

 

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։

        Դիմող ՀՀ քաղաքացիները նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում,

2) մեկ լուսանկար 3 x 4 չափսի,

3) անձնագրի պատճենը,

4) քաղվածք` աշխատանքային գրքույկից,

5) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

6) ինքնակենսագրություն,

7) կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),

8) արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին  կցագրման վկայականի պատճենները,

9) տեղեկանք` մշտական բնակության վայրից,

10) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),

11) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել):

 

          Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ուղարկում  է էլեկտրոնային եղանակով՝ (naira.sedrakyan@justice.am) էլեկտրոնային փոստի հասցեին։

Դիմումի օրինակը և թեստային առաջադրանքները տեղադրված են Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջի (moj.am) հայտարարություններ բաժնում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային (Azdarar.am) կայքէջում:

 

Մրցույթը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, ժամը 10.30-ին Արդարադատության նախարարության շենքում՝ ՀՀ, քաղաք Երևան, Վ. Սարգսյան 3/8 հասցեում:   

Մասնակիցների մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսելուց 10 րոպե առաջ:

          Դիմումների ընդունման  վերջին ժամկետն է 22.10.2020թ.

          Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն,  հեռ. (010)59-40-57։

 

 

Արդարադատության նախարարություն

15.09.2020թ.

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն