Արդարադատության համակարգի ներկայացուցիչները Փարիզում և Ստրասբուրգում մասնակցել են ուսումնական դասընթացների
04/06/2015
Եվրոպական արբիտրաժային պալատի կողմից մայիսի 27-ից 31-ը Փարիզում և Ստրասբուրգում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչների, ՀՀ և ԼՂՀ դատավորների, ինչպես նաև նոտարների համար կազմակերպվել էին ուսումնական դասընթացներ:
Այցելության ընթացքում մասնակիցները ծանոթացել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Եվրոպական արբիտրաժային պալատի, Ֆրանսիայի Ազգային Ժողովի աշխատանքներին, հանդիպել են ԵԽ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քարտուղարությունում իրավաբան Արա Շահզադեյանին, ինչպես նաև Եվրոպական արբիտրաժային պալատի անդամ-հիմնադիր և Եվրակոնսուլ փարիզյան գրասենյակի ղեկավար, դոկտոր Գռեյս Ավիդորին:
Արա Շահզադեյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԻԵԴ դիմելու ընթացակարգի առանձնահատկությունները, ժամկետների փոփոխմանն առնվող հարցեր, ՀՀ-ից ՄԻԵԴ ներկայացվող գործերը, ինչպես նաև նախադեպային իրավունքի հիմնարար հարցեր:
ՀՀ Մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանի հետ մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵԽ հարաբերությունների, Եվրոպայի խորհրդի օրակարգային հարցերի, ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքի վերաբերյալ:
Այցի շրջանակում դատավորներին և նոտարներին ընդունել է Եվրոպական Արբիտրաժային Պալատի հիմնադիր-անդամ, Ավիգդոր Գրեյսը: Հանդիպմանն անդրադարձել են Ֆրանսիայի դատական համակարգին, ինչպես նաև Եվրոպայում վեճերի այլընտրանքային լուծման կառուցակարգերին:
Այցի ավարտին մասնակիցներին շնորհվել են Եվրոպական նմուշի հատուկ հավաստագրեր:
Պատվիրակության կազմում են եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, ԼՂՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Հասմիկ Խաչատրյանը, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի խորհրդական Մակար Կիրակոսյանը, ՀԲՄ ֆինանսական արբիտրաժային դատարանի նախագահ Նաիրա Մարգարյանը, Եվրոպական արբիտրաժային պալատի հայաստանյան ներկայացուցիչ Վարդան Խեչյանը, Երևանի Ավան և Նոր Նորքի վարչական շրջանների ԸԻԴ դատավոր Դավիթ Հարությունյանը, Էդուարդ Ամալյանը և Արշակ Պետրոսյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզի ԸԻԴ դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանը, ՀՀ Արագածոտնի մարզի ԸիԴ դատավոր Գոհար Խաչատրյանը և ՀՀ Արմավիրի մարզի ԸԻԴ դատավոր Վահե Խալաթյանը, «Էրեբունի» նոտարական տարածքի նոտար Սամվել Մաժինյանը, «Մալաթիա-Սեբաստիա» նոտարական տարածքի նոտար Բաբիկ Սարոյանը, «Ավան-Նոր Նորք» նոտարական տարածքի նոտար Էդուարդ Մակարյանը, «Վարդենիս» նոտարական տարածքի նոտար նոտար Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչության արտաքին կապերի բաժնի պետ Նարինե Սոլոմոնյանը, ինչպես նաև Վրաստանի դատավորները: