Դեպի վեր

Աշխատանքային քննարկում «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ

20/05/2016

Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ իրականացվող «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանի մասնակցությամբ այսօր Երևանում տեղի է ունեցել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ կլոր սեղան-քննարկում։

Աշխատանքային քննարկմանը ներկա են գտնվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ծրագրի ղեկավար Նարինե Գասպարյանը, «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում ԵԽ կողմից ներգրավված տեղական փորձագետներ և ՀՀ գերատեսչությունների մի շարք ներկայացուցուչներ։

Քննարկման մասնակիցները ներկայացրել են «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ իրենց ներկայացրած շահագրգիռ մարմինների կարծիքները, որոնց շուրջ և ծավալվել են աշխատանքային քննարկումները:

Մասնակիցների կողմից ներկայացված առաջարկությունները կամփոփվեն ՀՀ արդարադատության նախարարության կողմից և օրենքի նախագիծը վերջնական լրամշակմամբ կներկայացվի ՀՀ կառավարության հավանությանը:

Oրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկումը կշարունակվի նաև մայիսի 21-ին:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն